Հաջիեւն ու Քըլըչը քննարկել են ադրբեջանա-թուրքական «եղբայրության» հարցերը
«Մտքեր ենք փոխանակել Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում համագործակցության հետագա ամրապնդման, ինչպես նաեւ ադրբեջանա-թուրքական եղբայրության ու ռազմավարական դաշնակցության հիման վրա տարածաշրջանային անվտանգության եւ փոխկապակցվածության հարցերի շուրջ:
Առկա գլոբալ մարտահրավերների ֆոնին առանձնահատուկ նշանակություն է ստանում թյուրքական աշխարհում միասնության եւ համերաշխության հետագա ամրապնդումը», - մեկնաբանել է Հաջիեւը:
