The Jerusalem Post. Իսրայելը զգուշացրել է ԱՄՆ-ին, որ կարող է հարվածել Իրանին
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին գրում է The Jerusalem Post թերթը:
Ըստ թերթի տվյալների՝ Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն այս տեղեկատվությունը փոխանցել են Պենտագոնի պաշտոնյաներին նախորդ շաբաթ:
«Մենք ասել ենք ամերիկացիներին, որ միայնակ հարված կհասցնենք, եթե Իրանը հատի բալիստիկ հրթիռների հարցում մեր սահմանած «կարմիր գիծը»»,- թերթին հայտնել է Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարության աղբյուրը:
