Добавить новость
123ru.net
Новости по-русски
Январь
2026

IT Speaking Club-ը վերացնում է ՏՏ կարիերայի լուռ խոչընդոտը

0

Երեւանի տեխնոլոգիական համայնքում աստիճանաբար ձեւավորվում են նոր հարթակներ, որոնք լուծում են ոչ միայն կրթական, այլեւ՝ կարիերային ու համայնքային խնդիրներ։ Այդ նախաձեռնություններից է IT Speaking Club-ը՝ տեխնոլոգիական թեմաներով անգլերեն խոսակցական ակումբ, որը համախմբում է տարբեր երկրներից եւ ոլորտներից մասնագետների։

Ակումբի հանդիպումներն անցկացվում են ամեն կիրակի։ 

Itel.am-ը ակումբի ձեւավորման եւ ընդլայնման մասին զրուցել է դրա համահիմնադիր Հակոբ Վարդանյանի, ֆասիլիտատոր Սիրվարդ Ամատունու, ակումբի անդամ Իվան Յակովլեւի հետ:

Անգլերենը՝ ՏՏ առաջընթացի հիմնական խոչընդոտ

IT Speaking Club-ի համահիմնադիր Հակոբ Վարդանյան 

[[gallery1]]
Ծնվել եմ Հայաստանում, բայց մեծացել եմ Մոսկվայում։ Երեք տարի առաջ վերադարձա Հայաստան՝ մի փուլում, երբ մեծ փոփոխություններ էին տեղի ունենում, միաժամանակ սկսեց փոխվել նաեւ իմ կարիերան․ տեղափոխվեցի ՏՏ ոլորտ, սկսեցի համագործակցել արտասահմանյան ընկերությունների հետ ու առաջին իրական խնդիրը, որին հանդիպեցի, անգլերեն ազատ ու վստահ խոսելն էր։

Փորձեցի գտնել ՏՏ-ին ուղղված խոսակցական ակումբներ կամ միջավայր, որտեղ կարելի էր պրակտիկ գիտելիքներ ստանալ։ Չգտա։ Այդ պահին էլ հասկացա, որ եթե չկա` պետք է ստեղծել։

Երեւանում պատահական հանդիպեցի նախկին գործընկերոջս` Նիկիտային, որի հետ Մոսկվայում աշխատել ենք Renault-ում, մեքենաշինության ոլորտում։ Սկսեցինք քննարկել՝ ինչպես է աշխատում միջազգային ՏՏ շուկան։ Հասկացանք, որ որքան էլ տեխնիկական հմտություններդ լավը լինեն, առանց լավ անգլերենի, գլոբալ մակարդակում չես կարող առաջ շարժվել։ Սկզբում ուղղակի իրար հետ էինք խոսում, պրակտիկա անում, հետո մտածեցինք՝ ինչու չընդլայնել այդ շրջանակը եւ ստեղծել ակումբ: 

Խոսակցական ակումբ՝ ոչ դասական ձեւաչափով

Մեկ տարի առաջ այս նախաձեռնությունն ստացավ ավելի հստակ ձեւ ու մեթոդոլոգիա։ Կենտրոնացանք հենց ՏՏ թեմաների վրա եւ ամենակարեւորը՝ ստեղծում ենք իրական աշխատանքային պրոցեսների իմիտացիաներ։

[[gallery2]]
IT Speaking Club-ում կիրառվում է խաղային մեթոդաբանություն: Թիմային քննարկումներ ենք անցկացնում` խնդիրների լուծումներից մինչեւ որոշումների կայացում։ Դա օգտակար է ոչ միայն ծրագրավորողների, այլեւ՝ HR մասնագետների, պրոդուկտ մենեջերների, մարքեթոլոգների համար: Տարբեր ոլորտների մարդկանց համադրությունը մեծ արժեք է ստեղծում:

Ազգերի խաչմերուկ եւ համայնքի ձեւավորում

Յուրաքանչյուր հանդիպման գալիս է միջինը 10-12 անձ։ Խմբերը փոքր են՝ մոտ հինգ հոգի, յուրաքանչյուրում կա ֆասիլիտատոր։ Մեր առցանց համայնքում, ընդհանուր առմամբ, մոտ 200–250 բաժանորդ ունենք: 2025-ի ընթացքում անցկացրել ենք մոտ 50 հանդիպում, որոնց մասնակցել է շուրջ 120 հոգի: Մոտ 20 մասնակից մեր համայնքի միջոցով գտել է նոր աշխատանք։ Իմ կարծիքով՝ սա շատ լավ ցուցանիշ է:

Մասնակիցների մեծ մասը հայ է, բայց կան նաեւ Ռուսաստանից, Կանադայից, Եվրոպայից, նույնիսկ Աֆրիկայից մասնակիցներ։ Արժեքավոր է այն, որ մարդիկ իրենց անգլերենի փորձը բերում են տարբեր մշակույթներից։

[[gallery3]]
Նախաձեռնությունն անվճար է։ Ժամանակի ընթացքում մասնակիցները խնդրեցին հանդիպումներ կազմակերպել նաեւ աշխատանքային օրերին, ինչն արդեն պահանջում է ֆասիլիտատորների ժամանակի ու ռեսուրսների ներդնում: Որոշել ենք փորձարկել նաեւ վճարովի առցանց ձեւաչափը՝ փոքր խմբերով, ամսական բաժանորդագրությամբ։

Ոչ միայն լեզվի, նաեւ կարիերայի հարթակ

Սիրվարդ Ամատունի, IT Speaking Club-ի ֆասիլիտատոր

[[gallery4]]
Երկար տարիներ աշխատել եմ միջազգային ընկերությունում, հետո որոշեցի փոխել ոլորտը եւ սկսեցի սովորել IT Project Management։ LinkedIn-ում տեսա հայտարարությունը եւ միացա ակումբին։ Ինձ համար սա շատ աշխատող մեթոդ է։ Մարդիկ գալիս են ոչ թե ակադեմիական դասի, այլ՝ խոսելու, «լեզուն բացելու»։ Մենք օգտագործում ենք սիտուատիվ խաղեր՝ ՏՏ ոլորտից, սահմանում ենք ժամանակ, որպեսզի բոլորը հասցնեն ակտիվ խոսել:

Բացի լեզվական հմտություններից, այստեղ ձեւավորվում է իրական գործարար կապերի ցանց: Telegram ալիքում մարդիկ կիսվում են թափուր աշխատատեղերով, իրար ուղղորդում։ Սա արդեն համայնք է, ոչ պարզապես դաս։

Լեզուն՝ նպատակից գործիք

Իվան Յակովլեւ, IT Speaking Club-ի անդամ

[[gallery5]]
Ակումբին միացել եմ 2025 թվականի ամռանը։ LinkedIn-ում հայտարարությունը տեսնելով՝ հասկացա, որ սա հենց այն է, ինչ փնտրում էի։ Ամենաշատն ինձ դուր է գալիս մթնոլորտը՝ ոչ ֆորմալ շփումը. բացի այդ, թեմաները շատ մոտ են իմ աշխատանքին։ Աշխատում եմ EPAM-ի հայկական գրասենյակում, ունեմ ԱՄՆ-ից պատվիրատուներ ու անգլերենի ակտիվ պրակտիկան ուղղակիորեն օգնում է աշխատանքում։ Մեկուկես ժամ ակտիվ զրույցն անգլերենով շատ արդյունավետ է բառապաշարի ու վստահության աճի համար:

Նունե Գրիգորյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net