Ռուբեն Վարդանյան. Չենք պատրաստվում դժվարությունների առաջ ընկրկել
Պետական նախարարի աշխատակազմից հայտնել են, որ Ռուբեն Վարդանյանն ընդլայնված կազմով խորհրդակցություն է հրավիրել՝ հանրապետական գործադիր մարմինների ղեկավար կազմի, Ստեփանակերտի քաղաքապետի եւ վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ:
Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետեւանքով ստեղծված իրավիճակը բավականին բարդ է, սակայն առկա խնդիրները հնարավոր է լուծել կազմակերպված ու համակարգված աշխատանքի միջոցով:
«Ստեղծված բարդ իրավիճակը համախմբում է պահանջում. միակ ճանապարհը միասնությունն է: Միայն միասին թիկունք թիկունքի կանգնելով է հնարավոր այս ճգնաժամը հաղթահարել»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:
