Արցախում անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել
Արցախի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ ԱԽ նիստի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միջանցքի արգելափակման հետեւանքով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը:
Անվտանգության խորհուրդը որոշել է համապատասխան նամակով դիմել Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի:
