Добавить новость
123ru.net
Новости по-русски
Декабрь
2022

Դիզայնի ոլորտում Արմեն Բուբուշյանի անվան մրցանակը հայտեր է ընդունում

0

2021 թվականին կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով կյանքից հեռացավ դիզայներ, նկարիչ, քանդակագործ, կերպարվեստի պրոֆեսոր, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի Ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետի դեկան Արմեն Բուբուշյանը: Մրցանակը նվիրված է նրա հիշատակին:

Մրցանակին վերաբերող տեղեկատվությունը ներկայացված է ստորեւ:

***

Մրցույթը հայտարարվում է 2022թ. դեկտեմբերի 13-ին՝ Արմեն Բուբուշյանի ծննդյան օրը:

Հայտերն ընդունվում են մինչեւ 2023թ. մարտի 1-ը ներառյալ:

Արդյունքներն ամփոփվում են 2023թ. ապրիլի 3-ին:

***

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

Մրցույթին կարող են մասնակցել հայաստանյան բուհերի ուսանողները (բակալավրիատ եւ մագիստրատուրա): Մասնակիցները ներկայացնում են ուսանող լինելու ապացույց հանդիսացող փաստաթուղթ:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ

Մասնակիցները կարող են աշխատանք ներկայացնել երեք անվանակարգերից մեկում.

1.    ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ

Բրենդի անվանում՝ Creo

•    Նոր, օրիգինալ շշի ֆորմագոյացություն:
•    Պիտակի դիզայն՝ շշի վրա նախատեսված մասում:
•    Պիտակը կարող է լինել ցանկացած նյութից, ինչպես նաեւ տպագրված լինել շշի վրա:
•    Լոգոտիպ:

2. ԿԱՀՈՒՅՔ՝ ԱԹՈՌ

Նոր, օրիգինալ կառուցվածք, ֆորմա:

3. ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ (MOBILITY)՝ ԻՆՔՆԱԳԼՈՐ (SCOOTER)

Նոր, օրիգինալ կառուցվածք, ֆորմա:

ՀԱՅՏԸ

Մասնակիցների կողմից ներկայացվող հայտը պետք է ներառի.

1. Նախագծի տեքստային նկարագրություն (նվազագույնը՝ 300, առավելագույնը՝ 500 բառ, լեզուն՝ հայերեն), որը պետք է հնարավորինս պարզ ներկայացնի նախագիծը եւ պատասխանի հետեւյալ հարցերին.

Ի՞նչ խնդիր է լուծում նախագիծը, ի՞նչ նպատակներ ունի, ո՞ր շուկայի համար է նախատեսված, ինչով է նորարարական, ի՞նչ նյութերից է պատրաստվելու:

Նախագծի անվանումը չպետք է հղում կատարի մասնակցին։

2. Նկարներ

1.    Առավելագույնը 10 հատ:
2.    Բոլոր պատկերները պետք է լինեն նկարներ կամ թվային ռենդերներ (photographs or digital renders):
3.    Նկարների ֆորմատը՝ JPG (RGB), ոչ ավելի քան 5 մեգաբայթ յուրաքանչյուր նկարի համար:
4.    Նկարների վրա չպետք է լինի որևէ լոգո կամ նշում, որը հղում կանի մասնակցին:

Տեսանյութի եւ/կամ Ֆիզիկական նախատիպի ներկայացումը պարտադիր պայման չէ, մասնակիցները կարող են պատրաստել դրանք սեփական նախաձեռնությամբ: Ինչպես եւ նկարների դեպքում, տեսանյութի վրա չպետք է լինի որևէ լոգո կամ նշում, որը հղում կանի մասնակցին:
 
Մասնակիցները երաշխավորում են, որ ներկայացված աշխատանքները ստեղծվել են իրենց կողմից եւ չեն խախտում որեւէ մեկի հեղինակային իրավունքները: Իրավունքների խախտման բացահայտման դեպքում մասնակիցը որակազրկվում է:

Հայտերը ուղարկվում են contest@mediamax.am էլ. հասցեով:

Հարցերի դեպքում կարող եք զանգել 010 54 45 31 հեռախոսահամարով:

ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ

Երեք անվանակարգերի առկայությունը չի ենթադրում, որ դրանցից յուրաքանչյուրում պետք է հաղթող ճանաչվի:

Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 500 000 դրամ: Նախատեսվում են առաջին (250 000 դրամ), երկրորդ (150 000 դրամ) եւ երրորդ (100 000 դրամ) մրցանակներ:

Կարող են սահմանվել նաեւ հատուկ մրցանակ/մրցանակներ:

ԺՅՈՒՐԻԻ ԿԱԶՄԸ

Արամ Մեհրաբյան

Ստեփան Ազարյան

Արսեն Ավոյան

Ռուբեն Բուբուշյան

Ժյուրիի անդամները հանդես են գալիս իբրեւ անհատներ եւ չեն ներկայացնում այն կրթական կամ այլ կազմակերպությունների տեսակետը, որոնցում ներգրավված են:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net