ՀՔԾ. Պաշտոնատար անձի անփութության հետևանքով կալանավորի գույքը հափշտակվել է
Պաշտոնյան կալանավորի մոտից հայտնաբերված թանկարժեք ժամացույցն ու մատանին սահմանված կարգով չի պահպանել քրեակատարողական հիմնարկի հերթապահ մասում տեղադրված չհրկիզվող մետաղյա պահարանում, իսկ կանխիկ գումարը չի փոխանցել կալանավորի անձնական հաշվին:
