Добавить новость
123ru.net
Все новости
Декабрь
2016

Դիլիջանում 9 տարի առաջ տեղի ունեցած սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է. ՔԿ

0

ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 41-ամյա տղամարդուն՝ 9 տարի առաջ տեղի ունեցած սպանության փորձի համար։

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 1971թ. ծնված Ա.Խաչատրյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2007 թվականի մայիսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3 տարբեր հոդվածներով նախատեսված արարք կատարելու մեղադրանքով։ Նա հայտնաբերվել է դեկտեմբերի 17-ին՝ ժամը 02:25-ին, «Զվարթնոց» օդանավակայանում, և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:

Նախնական քննության տվյալներով՝ Վանաձորի բնակիչ Ա.Խաչատրյանը 2007թ. մարտի 3-ին՝ ժամը 20-ի սահմաններում, ալկոհոլ օգտագործած վիճակում, իր անձնական օգտագործման «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան քաղաքի Աբովյան և Կալինինի փողոցների սկզբնամասում բախվել է նույն քաղաքի բնակիչ Ս.Եսայանի անձնական օգտագործման «ՈՒԱԶ» 452 մակնիշի ավտոմեքենային։ Ավտովթարի պատճառով առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ Ա.Խաչատրյանն ընկերոջ հետ միասին բռնություն է գործադրել Ս.Եսայանի նկատմամբ, հրել և գցել նրանց գործողությունները կանխող Ս.Եսայանի մորը` Ս. Պողոսյանին:

Միջադեպը շարունակություն է ունեցել ժամեր անց։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Ա.Խաչատրյանը գնացել է Վանաձոր, տանից վերցրել առանց համապատասխան թույլտվության ձեռք բերված և պահվող, հրազեն հանդիսացող «ԱԿ-74» տեսակի 784805 գործարանային համարի ինքնաձիգը` ռազմամաթերք հանդիսացող թվով 27 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներով, և ժամը 22-ի սահմաններում վերադարձել Դիլիջան քաղաք, որտեղ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակել է Ս.Եսայանի ուղղությամբ: Դեպքից հետո Ա.Խաչատրյանը դիմել էր փախուստի։

Մեղադրյալի՝ քննությունից թաքնվելու հիմքով 2007 թվականին կասեցված քրեական գործի վարույթը Տավուշի մարզային քննչական վարչությունում 2016 թվականի դեկտեմբերի 17-ին վերսկսվել է։ Նույն օրը Ա.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  34-104-րդ հոդվածի 2-րդ  մասի 6-րդ և 10-րդ կետերով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և  235-րդ հոդվածի 1-ին մասով:

2016 թվականի դեկտեմբերի 18-ին միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը վերհաստատելու մասին, ինչը բավարարվել է:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net