Добавить новость
123ru.net
Все новости
Декабрь
2016

Երևանի փողոցներից այսօր 2 անօթևան է ուղարկվել հոգեբուժարան. քաղաքապետարանի ներկայացուցիչը պնդում է՝ զբաղվում են նաև մյուսների խնդրով

0

«Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական անօթևանների կացարանի ու Երևանի քաղաքապետարանի ջանքերով այսօր հոգեբուժարան է տեղափոխվել 2 անօթևան, որոնք հոգեկան առողջության խնդիրներով ձմռան ցրտին հայտնվել են փողոցում:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի սոցապ վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը:

Հարցին, թե քանի անօթևան է ցրտահարություն ունեցել այս տարի, քաղաքապետարանի ներկայացուցիչը դժվարացավ պատասխանել՝ հավելելով, որ կացարանում այս տարի եղել է 16 անօթևան:

Վարչության պետի խոսքով՝ արդեն 2-րդ տարին է, ինչ քաղաքապետարանը չի ֆինանսավորում անօթևանների ծրագիրը, սակայն հետևում է «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի անօթևանների կացարանի աշխատանքներին, որն էլ անօթևանների խնդրով զբաղվող կառույցն է Հայաստանում: Հիմնադրամն աշխատում է պետության հետ տարեկան 56 մլն դրամ համաֆինանսավորմամբ ու կարող է պահել ընդամենը 100 անօթևանի: 

Զաքարյանի խոսքով՝ 2011 թվականից մինչ այժմ ավելի քան 700 անօթևան է տեղափոխվել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» կացարան: «Բայց այսօր ունենք 101 անօթևան, որովհետև կատարված աշխատանքների արդյունքում ինտեգրվել, ինքնուրույն կյանքի է վերադարձել շուրջ 277-ը: Նրանցից 15-ը ընտանիք է կազմել, հեռացել կացարանից, 23-ը տեղափոխվել է մարզեր, 96 անօթևան տեղափոխվել է ծերանոց: Ավելի քան 13 անօթևան տեղափոխվել է հոգեբուժարան: Դուրս գրվելուց հետո սոցապը նրանց տեղավորում է համապատասխան հաստատություններում»,-ասաց վարչության պետը:  

«Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի անօթևանների կացարանի տնօրեն Շավարշ Խաչատրյանը մինչդեռ Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ «փողոցներում հանդիպող անօթևանները հիմնականում այն մարդիկ են, ովքեր ունեն հոգեկան խնդիրներ: Հոգեբուժարանը 21 օր պահում է, հետո հանում, դուրս է շպրտում»:

Ռուզաննա Զաքարյանն ասում է, որ հոգեկան խնդիրներ ունեցող անօթևաների հարցը պետք է լուծի առողջապահության նախարարությունը՝ սոցապի հետ, քաղաքապետարանն էդտեղ անելիք չունի: «Անգամ մոտենում ենք, փորձում ենք կոնտակտի մեջ մտնել, փորձում ենք պարտադրաբար օգնել այդ անձանց, որովհետև մարդիկ կան նրանց մեջ, որոնք կախվածություն ունեն թմրամիջոցներից և խմիչքից, խուսափում են կացարաններից, որտեղ արգելվում է նման բաներով զբաղվելը: Մուրացկանությամբ զբաղվողների խնդիր էլ կա: Հիվանդներին անմիջապես տեղափոխվում ենք բժշկական հաստատություններ, բայց կան մարդիկ, որ ինքնակամ լքում են կացարանը»,-ասաց քաղաքապետարանի ներկայացուցիչը:  

Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի կառավարությունը գումար չի հատկացրել 20 մահճակալով անօթևանների բաշխիչ կենտրոն ստեղծելու համար, չնայած որ որոշումը ընդունել է դեռ այս գարնանը։ Արդյունքում՝ անօթևանների մի մասը Հայաստանի ցրտաշունչ ձմեռը փողոցներում ու կանգառներում է անցկացնում՝ ցրտահարման հետևանքով անդառնալի վնաս հասցնելով սեփական առողջությանը ու վերածվելով հաշմանդամի: 

«Հանս Քրիստիան Կոֆոեդ» կացարանի տնօրենի համար անհասկանալի է, որ պետությունը, օրինակ Երևանի քաղաքապետարանը, կարող է տարեկան 220 մլն դրամ գումար հատկացնել թափառող շների դեմ պայքարին, իսկ անօթևանների համար ընդամենը 56 մլն դրամ է հատկացնում ու գումար չունի անօթևանների բաշխիչ կենտրոնը գործարկելու համար: «Ես ինքս էլ եմ զարմանում, որ տարեկան այդքան մլն դրամ տալիս են շների դեմ պայքարի կամ կենդանիների պահպանության համար, իսկ մարդկանց համար այդքան քիչ է հատկացնում»,- ասել էր տնօրենը:  

Tert.am-ի հարցին, թե գումարների հատկացման առթիվ անարդարություն չի՞ տեսնում, քաղաքապետարանի ներկայացուցիչը պատասխանեց. «Կոռեկտ չէ համեմատության մեջ դնել: Յուրաքանչյուր ծրագիր, յուրաքանչյուր աշխատանք ունի իր ֆինանսական արժեքը, որը ձևավորվում է տվյալ ծրագրի իրականացման համար՝ կախված նախատեսվող աշխատանքների ծավալից»: Զաքարյանը նաև հավելեց, որ անօթևանների բաշխիչ կենտրոնի գործարկման դեպքում «բավական դյուրին կլինի իրենց աշխատանքը»: «Դա հրաշալի միջոց է լինելու և շատ կօգնի ծրագրին»:

Ըստ քաղաքապետարանի ներկայացուցչի՝ 700 անօթևանից 103-ը նախկին բանտարկյալ է, ովքեր բանտերից դուրս գալուց հետո հայտնվել են փողոցում: Ռուզաննա Զաքարյանի խոսքով՝ քաղաքապետարանն իր ենթակայության տակ գտնվող կառույցներում աշխատանքի է ընդունել 16 անօթևանի:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net