Թուրքական բանակը 17 զոհ է ունեցել Սիրիայում
Թուրքիայի Զինուժը 14 զինծառայողներ է կորցրել Սիրիայի Էլ-Բաբ քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների ազատագրման գործողությունների ժամանակ: ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել են Թուրքիայի ԶՈւ Գլխավոր հրամանատարությունից:
«Այսօր Էլ-Բաբի երեք շրջաններում հարձակումներ են տեղի ունեցել ականապատ մեքենաների միջոցով: Մեր զինակից եղբայրներից 10-ը զոհվել են: Նախնական տվյալների համաձայն` 18 մարդ վիրավորվել է, որոնցից 6-ը ծանր վիճակում են գտնվում», - հայտնել են թուրք զինվորականները:
Ավելի վաղ ՌԴ ԶՈւ Գլխավոր հրամանատարությունը հայտնել էր 3 զոհված զինծառայողի մասին, որոնք աջակցում էին «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր զորամիավորմանը Դամասկոսում: Վերջին տվյալների տվյալների համաձայն` վիրավորներից ևս մեկը զոհվել է: Ընդհանուր, այսօր թուրքական ուժերը Սիրիայում 14 զոհ են ունեցել:
Հիշեցնենք, որ թուրքական զինուժը օգոստոսի 24-ից սկսած մասնակցում է «Եփրատի վահան» ռազմական գործողություններին, որոնք անցկացվում են Սիրիայի հետ սահմանային շրջաններում:
