Добавить новость
123ru.net
Все новости
Декабрь
2016

Իրանի Նախագահի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետը ներկայացրել  է  հայ-իրանական տնտեսական կապերի խթանմանն ուղղված առաջարկություններ

0

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է  պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիի հետ: 

«Շատ ուրախ ենք հանդիպել Ձեզ և հյուրընկալվել մեր լավ բարեկամ հայ ժողովրդին»,- նշել է  Հասան Ռոհանին՝  ավելացնելով, որ  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքում ձեռք են բերվել մի շարք համաձայնություններ և պայմանավորվածություններ:  Հասան Ռոհանին միաժամանակ  հույս է հայտնել,  որ ապագայում ականատես  կլինեն  այդ   ծրագրերի  կյանքի կոչմանը:  

Վարչապետ Կարեն Կարապետյանը, ողջունելով Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստանի Հանրապետություն, նշել է, որ հայ-իրանական երկկողմ համագործակցության օրակարգը հագեցած է հարուստ  բովանդակությամբ, որը ամուր հիմք է ստեղծում հետագա հարաբերությունների զարգացման ու ընդլայնման  համար:   

ՀՀ վարչապետն  իր հերթին  ներկայացրել  է մի շարք առաջարկություններ, որոնց իրականացումն էլ ավելի կամրապնդի հայ-իրանական տնտեսական կապերը և նոր լիցք կհաղորդի հետագա համագործակցությանը: Մասնավորապես, առաջարկվել է իրանական կողմի հետ դիտարկել Հայաստանում սննդամթերքի  սերտիֆիկացման կենտրոնի ստեղծման գաղափարը, որը կնպաստի ապրանքատեսակների  համապատասխանության գնահատման գործընթացի դյուրացմանն ու  առևտրաշրջանառության աճին: 

Հատկանշելով   Հայաստանի և Իրանի ազատ տնտեսական գոտիների համագործակցությունը՝  վարչապետ Կարապետյանն առևտրաշրջանառության խթանման տեսանկյունից կարևորել է  նաև իրանական ընկերությունների  գործունեության ընդլայնումը  Հայաստանում՝  հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության շուկայի հնարավորությունները:

Վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին վերահաստատել է  Հայաստանի պատրաստակամությունը՝ սերտորեն աջակցելու  Իրան-ԵԱՏՄ  բանակցային գործընթացում:

Անդրադարձ է եղել տարանցիկ փոխադրումների  գործընթացի պարզեցման, զբոսաշրջության ներուժի իրացման  և  փոխադարձ ուղևորահոսքերի ավելացման հետ կապված օրակարգային հարցերին:

Նախագահ Հասան Ռոհանին դրական է գնահատել հայ-իրանական փոխգործակցության խթանմանն ուղղված քայլերը  և նշել, որ իրանական կողմը խրախուսում է երկկողմ հարաբերություններիր զարգացմանն ուղղված  ցանկացած կառուցողական առաջարկություն: 






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net