Добавить новость
123ru.net
Все новости
Декабрь
2016

Վայոց ձորում 24-ամյա երիտասարդի սպանության քրգործով մեղադրանք է առաջադրվել 7 անձի

0

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է Վայոց ձորում 24-ամյա երիտասարդի սպանությունը, պարզվել որպես զենք օգտագործվող առարկաների օգտագործմամբ տեղի ունեցած խուլիգանության մասնակիցների շրջանակը։  Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 7 անձի:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

2016 թվականի մայիսի 15-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, «Եղեգնաձոր ԲԿ»-ից ահազանգ է ստացվել, որ բժշկական օգնության են տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ Ս. Հարությունյանը` «որովայնի թափանցող վերք, ստամոքսի վնասվածք» ախտորոշմամբ, Լ. Գրիգորյանը՝ «կրծքավանդակի աջ կեսի չթափանցող կույր վերք» ախտորոշմամբ, և 24-ամյա Ս. Հովակիմյանը՝ «կրծքավանդակի ձախ հատվածի թափանցող վերք» ախտորոշմամբ։  Վերջինս, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է։

Նույն օրն ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել ևս երեք երիտասարդ՝ Է.Բաբայանը, Ա.Վարդանյանը և Հ.Հովակիմյանը։

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված բոլոր անձինք մարմնական վնասվածքներն ստացել են 2016 թվականի մայիսի 15-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտնվող ավտոպահեստամասերի խանութի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի, 34-104–րդ 2-րդ մասի 1-ին կետի, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, որի նախաքննությունը ՀՀ ՔԿ նախագահի կողմից հանձնարարվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր  վարչությանը:

Ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան, և ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ վիճաբանության շարժառիթը, միջադեպի մասնակից անձանց շրջանակը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Նախնական քննության տվյալներով՝ Եղեգնաձորի բնակիչներ Ա.Վարդանյանն ու Ս. Հովակիմյանը, նախկինում ունեցած տարաձայնությունների շուրջ պարզաբանումների համար, իրենց կողմնակիցների հետ, նախապես զինվելով սուր կտրող-ծակող առարկաներով, մահակներով, 2016թ. մայիսի 15-ին՝ ժամը 22:40-ի սահմաններում, հավաքվել են Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղում գործող ավտոպահեստամասերի խանութի դիմաց: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի և խուլիգանության, որի ժամանակ որպես զենք օգտագործվել են տարբեր առարկաներ, ինչի հետևանքով 6 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, որոնցից մեկը՝ կյանքի հետ անհամատեղելի։

Քննությամբ անհատականացվել են մասնակիցների գործողությունները, պարզվել Ս.Հովակիմյանին կրծքավանդակի ձախ կեսի և կողմնային մակերեսներին սուր կտրող-ծակող առարկայի գործադրմամբ մարմնական վնասվածքներ պատճառած անձի ինքնությունը։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 2016թ-ի դեկտեմբերի 9-ին Ա.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 258-րդ հոդվածի 4-րդ մասերով, վիճաբանության 4 մասնակիցների՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 2 մասնակցի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց վերաբերյալ մասը քրեական գործից անջատվել է առանձին վարույթ, և հայտարարվել նախաքննության ավարտի մասին:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net