Добавить новость
123ru.net
Все новости
Декабрь
2016

Դիարբեքիրի հայերը կարոտում են Սուրբ Կիրակոսը. Դիարբեքիրի հայ համայնքի ձեռքից խլված է իրենց հարազատ մշակույթն ապրեցնելու իրավունքը

0

Դիարբեքիրում 2012թ.-ին Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերակառուցման և վերաբացման հետ մեկտեղ քաղաքի հայ բնակչության շրջանում որոշակի աշխուժություն էր սկսել նկատվել: Տարիներ շարունակ իրենց հայ լինելը թաքցնել ստիպված եղած դիարբեքիրցիները միախմբվելու, իրենց կրոնական ավանդույթներն ու մշակույթը կրկին վերապրելու հնարավորություն ստացան:

Վերջին շրջանում Դիարբեքիրի պատմական Սուր թաղամասում թուրքական ԶՈւ-ի և քրդական ուժերի միջև հակամարտություններից հետո Դիարբեքիրի հայերը թաղամասում եղած ավերածություններից ու դեպի Սուրբ Կիրակոս ճանապարհի անանցնանելի լինելու պատճառով, ինչպես իրենք են ասում, կրկին կրիայի պես իրենց պատյանն են քաշվել:



Հիշեցնենք, որ Սուրում թուրքական հատուկ ուժերի գործողությունները սկսվել էին 2015թ.-ի սեպտեմբերի 6-ին և ավարտվել 2016թ.-ի մարտի 10-ին:

«Ակօսի» թղթակից Վարդուհի Բալյանը զրուցել է պատմական Տիգրանակերտի օր-օրի նոսրացող հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Դիարբեքիրում ապրող հայերից Հանգյուլ Օզբեյը «Ակօսի» հետ զրույցում նշում է, որ այլևս Դիարբեքիրի հայ համայնքի ձեռքից խլված է իրենց հարազատ մշակույթը վերապրելու և ապրեցնելու, համայնքային կյանք վարելու, հայերեն սովորելու և միմյանց սովորեցնելու հնարավորությունը, որոնք այլևս հասանելի չեն ռազմական գործողությունների հետևանքով եկեղեցու գործունեության դադարեցումից ի վեր:

Դիարբեքիրի Սիլվանի շրջանում ծնված և 1997թ.-ից ի վեր Դիարեբեքիր քաղաքում հաստատված Հանգյուլը նշել է, որ 2015թ.-ի օգոստոս ամսին 14 դիմակավորված հատուկ ջոկատայինների կողմից հարձակման է ենթարկվել նաև իրենց տունը և շեշտել, որ ներկայում իրենք շատ ավելի վատ վիճակում են, քան 90-ականների ճնշումների շրջանում:



«Մենք մեր հայկական մշակույթն ապրեցնելու հնարավորություն չենք ունեցել: Ավելի ուշ հայկական մշակույթը ուսումնասիրելով սովորեցինք և սկսեցինք ճանաչել ինքներս մեզ: Մենք միշտ ինքներս մեզ որպես քուրդ ենք ճանաչել», - պատմում է Հանգյուլ Օզբեյը, միևնույն ժամանակ պատմում, որ այդ տարիներին իր հայրենի Սիլվանում էլ նա բազմաթիվ կտտանքների է ենթարկվել իր հայկական ինքնության պատճառով:

«1990-ականներին կրոնական դիմակի տակ միավորված խմբերի կողմից շատ հալածանքների ենք ենթարկվել: Ես էլ ավագ դպրոցի առաջին տարում փայտե մահակներով հարձակման ենթարկվեցի և 13 օր կոմայի մեջ մնացի: Հետո ընտանիքս Ադանա տեղափոխվեց: Այս անգամ էլ որպես քուրդ ձերբակալվեցի և ինտենսիվ կտտանքների ենթարկվեցի, ցավը մինչև հիմա զգում եմ, դրանք իմ կաղության պատճառը դարձան: Հիշում եմ, որ, երբ ոստիկաններից մեկն ասաց իմ հայ լինելը, կտտանքներն էլ ավելի սաստկացան», - պատմում է Հանգյուլը:

Ադըյամանի Քյահթայի շրջանում ծնված և Դիրաբեքիրում ապրող հայ երաժիշտ Ստեփան Եփրեմյանը (Իլհան) հիշում է, որ իր հայկական ծագման մասին տեղեկացել է դեռ տարրական դասարաններում: 



«Ռամադանի պահքը չպահելու համար ինձ «գյավուր» էին ասել: Առաջին անգամ այդ օրը ընթրիքի ժամանակ հորս հարցրեցի այդ բառի նշանակության մասին: Կարծեմ հենց այդ ժամանակ սկսեցի ուսումնասիրել: Եթե անգամ չիմանաս, թե դու ով ես՝ քեզ միշտ հիշեցնում են այդ մասին: Անգամ բռնի կերպով իսլամացված մարդկանց չեն ամաչում «գյավուր» ասելուց: Այդ ժամանակ էլ ես սովորեցի չյուրացնել այն ամենն, ինչ շրջապատն ուզում է պարտադրել ինձ: Կարճ ասած՝ ես ես դարձա: Այս ամենի համար ընտանքիիս և ամենաշատը մորս եմ պարտական», - ասում է Ստեփանը: 






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net