Մեր խնդրանք է՝ ՀՀ-ի հետ ազատ առևտրի հասնել. ԻԻՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ
Իրանի Իսլամական հանրապետության նախագահի այցի շրջանակներում Երևանում մեկնարկած Հայաստան-Իրան գործարար համաժողովին ԻԻՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեին ասաց, որ տնտեսական հարաբերությունները գոհացուցիչ չեն, քանի որ դրանք չեն համապատասխանում քաղաքական բարեկամական հարաբերություններին:
«Չափազանց շատ են համագործակցության ոլորտները, գուցե առկա սահմանափակումներն են պատճառը եղել, բայց հիմա նոր պայմաններ է ստեղծվել և գործարարները, այս նոր հնարավորությունից օգտվելով՝ կարող են ոչ միայն փոխհատուցել անցյալի բացը, այլ նաև ապագայում մեծ ցատկով արդյունք գրանցեն»,-ասաց նա:
Ղոլամհոսեյն Շաֆեին նշեց, որ էներգետիկայի ոլորտում Իրանից Եվրոպա գազ արտահանելու ծրագրում ՀՀ-ն կարող է ազդեցիկ դերակատարում և հարատև համագործակցություն ունենալ: ՀՀ-ն իր օրակարգում կարող է ունենալ այդ հարատև զարգացումը»,-առաջարկեց նա:
Նա նշեց, որ քննարկվում է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև առավել լայն պայմաններ ստեղծելու գաղափարը։ «Քննարկվում է անգամ ազատ առևտրի գոտի ստեղծելու հնարավորությունը: Մեզ հետ այս անդամ երկրներից ընդհանուր սահման ունի միայն ՀՀ-ն, որը կարող է շատ հիմնավոր հանգույց հանդիսանալ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև»,-ասաց իրանցի պաշտոնյան և նշեց, որ հայկական առևտրի պալատի հետ այս հարցը քննարկվել է:
«Եթե ՀՀ-ում ապրանք արտադրենք զրոյական մաքսատուրքով կարող ենք ԵԱՏՄ արտահանել, հաշվի առնելով այն հարաբերությունները, որ ՀՀ-ն ունի ԵԱՏՄ-ի հետ: ՀՀ-ն կարող է նաև կապող օղակ լինել Իրանի և ԵՄ շուկաների միջև: Պետք է նոր պլանավորումներ իրականացնել և ապագայի համար ստեղծել այդ հիմքը»,-ասաց նա:
Մյուս թեման ըստ նրա՝ Մետաքսի ճանապարհի վերականգման հարցն է, որով մտադիր են Իրանը ազատ Միջերկրական ծովին կապել: «ՀՀ-ն այտեղ էլ կարող է կարևոր կետ հանդիսանալ, կարևոր իրանական ապրանքները ՀՀ-ի միջոցով տարածաշրջանում բաշխվեն և առաքվեն նաև հակառակ ուղղությամբ՝ Չինաստան, Ճապոնիա, և ՀՀ-ն իրեն հետաքրքրող ապրանքներն արտահանի»,-ասաց նա:
Ղոլամհոսեյն Շաֆեին նշեց, որ համագործակցության ոլորտները չափազանց շատ են՝ էներգետիկ, նավթաքիման, հանքերը, գյուղատնտեսությունը, տուրիզմը, հատկապես բժշկական տուրիզմը, հանքերի շահագործումը ՀՀ-ում:
Նա առանձնացրեց նաև տրանսպորտի և տարանցման խնդիրը: «Պետք ԵԱՏՄ և ԵՄ շուկաների համար տարանցումը զարգացնել»,-ասաց նա:
ՀՀ-ի գործարարների համար նա նշեց, որ Իրանի տնտեսությունն իսկապես աշխուժանում է և բոլոր երկրները ցանկանում են մուտք գործել իրանական շուկա: «Այս նոր, ոսկյա հնարավորությունների պայմաններում մեզ համար առաջնահերթ են այն երկրները, որ բարեկամ են, իսկ Հայաստանը բարեկամ երկրներից է, և այս հնարավորությունները պետք է լավագույնս օգտագործվեն»,-ասաց նա:
Պաշտոնյան նշեց, որ կան նաև խոչընդոտներ, որոնք պետական աջակցությամբ երկկողմ պետք է վերանան:
«Պետք է շարժվենք դեպի ազատ առևտրի գոտի, մեր խնդրանք է, ազատ առևտրի հասնել, և այդ դեպքում երկու երկրների տնտեսական շահերը իսկապես կիրագործվեն և կապահովեն»,-ասաց նա և նշեց, որ ներկա գովելի կամքով երկու երկրների գործարարները պետք է պատրաստ լինեն տնտեսական շահի ցատկ կատարել երկու երկրների համար:
