Ոսկյա զարդերին նայող հավաքարարը, ում ծաղրել էին սոցցանցերում, թանկարժեք նվերներ է ստացել օգտատերերից (լուսանկարներ)
Սաուդյան Արաբիայում աշխատող Բանգլադեշից հավաքարարը նվերներ է ստացել այն բանից հետո, երբ նրա լուսանկարը, որտեղ նա նայում է ոսկերչական խանութի ապակիներին, ծաղրի է ենթարկվել և մեծ տարածում է ստացել սոցիալական ցանցերում, գրում է The Daily Mail-ը:
Լուսանկարը հրապարակած Instagram-ի օգտատերերից մեկը ծաղրել է 65-ամյա Նազեր ալ-Իսլամ Աբդուլ Քարիմին՝ գրելով. «Այս մարդն արժանի է միայն աղբի նայելուն»:
Այս հրապարակմանը հաջորդել են հավաքարարին աջակցող հրապարակումներ, և Twitter-ի օգտատերերից մեկը որոշել է գտնել նրան:
Նրա թվիթը տարածել է ավելի քան 6500 օգտատեր, և ի վերջո խանութի պատուհանի մեջ անդրադաձող տեսարանի շնորհիվ հաջողվել է պարզել, թե որտեղ արվել լուսանկարը:
Քարիմը, ում ամսական աշխատավարը 187 դոլար է, ասել է, թե չի գիտակցել, որ նրան լուսանկարել են:
Նա նաև շնորհակալություն է հայտնել ստացած նվերների համար:
Նշվում է, որ Քարիմը ստացել է պարկերով բրինձ և մեղր, իր հայրենիք վերադարձի տոմսեր և երկու բջջային հեռախոս՝ iPhone 7 և Samsung Galaxy:
Սպորտային ալիքներից մեկի ղեկավար պաշտոններից մեկի աշխատակիցը, միևնույն ժամանակ, Snapchat-ում տեսանյութեր է հրապարակել, որտեղ Քարիմը ոսկյա շղթա է ընտրում:
Սոցիալական մեդիաների օգտատերերը խոստացել են շարունակել նվերներ ուղարկել Քարիմին:
