Добавить новость
123ru.net
Все новости
Декабрь
2016

Թուրքիան և Ադրբեջանը ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Ռուսաստանի որոշումների վրա չեն կարող ազդել. Սուրեն Սարգսյան

0

 Թուրքիան՝ որպես Ադրբեջանի եղբայր պետություն, բոլոր հարթակներն էլ օգտագործում է ԼՂ հիմնախնդրի մասին խոսելու համար։ Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Թաֆթս» համալսարանի գիտաշխատող Սուրեն Սարգսյանը՝ պատահական չհամարելով, որ վերջերս Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ նորից քննարկվեց հիմնախնդիրը:

«Ամեն անգամ դժգոհում են հայերից, նորմալ պրակտիկա է Ադրբեջանի արտաքին քաղաքականության համար»,- ասաց նա՝ նշելով, որ ամեն դեպքում, Հայաստանը մշտապես հանդես է գալիս իր դիրքորոշմամբ, որ Թուրքիան չի կարող ներգրավվել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Սուրեն Սարգսյանն այս առիթով նաև հիշատակեց Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը՝ Թուրքիան պետք է հնարավորինս հեռու մնա ԼՂ կարգավորման գործընթացից:

Նշենք, որ նախորդ շաբաթ տեղի ունեցած ՌԴ-ի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման ժամանակ թուրք պաշտոնյան խոսել էր ԼՂ հիմնախնդրի մասին՝ գովերգելով Ռուսաստանի մասնակցությունը հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Լավրովի հետ հանդիպումից հետո Չավուշօղլուն մեկնել էր Բաքու: Հատկանշական է, որ գրեթե նույն օրերին Բաքվում հանդիպումներ են եղել Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների միջև։

Սուրեն Սարգսյանը, քննելով Թուրքիայի և Ռուսաստանի զարգացող հարաբերությունները և դրանց հնարավոր ազդեցությունը ԼՂ հիմնախնդրի վրա, մատնանշեց մեկ այլ հանգամանք.

«Վերջերս ՌԴ նախագահը վավերացրեց արտաքին քաղաքականության ուղենիշները, թե ինչպես է Ռուսաստանը իրագործելու իր արտաքին քաղաքականությունը: Հետաքրքիր մի բան կա. գրված է, որ Ռուսաստանը ձգտելու է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, և հետաքրքիրը նաև այն է, որ Ադրբեջանի հետ իր հարաբերությունների վերաբերյալ որևէ դիտարկում չկա: Հայաստանի մասին նշված է, որ դաշնակից է, ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ է: Հնարավոր է, որ հենց այս փաստաթղթից ելնելով՝ Թուրքիայի արտգործնախարարը փորձել է ճշտել ռուսաստանցի իր գործընկերոջից՝ ինչո՞ւ այդ առաջնահերթություններում չկա Ադրբեջանը»,- ասաց Սուրեն Սարգսյանը:

Փորձագետի խոսքով՝ Հայաստանի դիվանագիտությունը այս պարագայում լավ է աշխատում. մշտապես շեշտվում է, որ ԼՂ հիմնախնդրում բանակցություններ կարող են լինել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում. այլ երկրները, ինչպես Թուրքիան է, չեն կարող ներգրավվել գործընթացին:

Սուրեն Սարգսյանը համաձայնեց դիտարկման հետ, որ հնարավոր է՝ Ադրբեջանը փորձում է Թուրքիայի միջնորդությամբ Ռուսաստանի վրա ազդեցություն ունենալ ԼՂ հիմնախնդրում։ Ըստ նրա՝ Ադրբեջանը պարզապես օգտագործում է բոլոր հնարավոր հարթակները ազդելու որոշումներ կայացնող երկրների վրա:

«Վերջերս նորից հանդիպումներ եղան Ադրբեջանի և Թուրքիայի բարձր ղեկավարությունների միջև, և կրկին հնչեց, որ երկու երկրները մեկ ազգ երկու պետություն են: Ես կարծում եմ, որ այդ քաղաքական թեզն արդեն միս և արյուն է ստանում և օգտագործվում արտաքին քաղաքականության մեջ»,- ասաց նա:

Անդրադառնալով այն հանգամանքին, թե Ռուսաստանն ինչ ազդեցություններ կկրի Թուրքիայի և Ադրբեջանի միասնական քաղաքականությունից, Սուրեն Սարգսյանը նշեց, որ չի կարծում, որ ՌԴ-ի որոշումների կայացման վրա որևէ երկիր, այդ թվում Ադրբեջանն ու Թուրքիան, կարող են ազդել:

«Ռուսներն առաջին հերթին առաջնորդվելու են իրենց շահով, և սա նորմալ է, բնական է: Գերտերության համար դա նորմալ երևույթ է»,- ասաց նա՝ մատնանշելով, որ այս պարագայում Ռուսաստանի համար շահեկանը ԼՂ հիմնախնդրում էսկալացիայի թուլացումն է,  տարածաշրջանում իր ազդեցությունների չանհետանալը:

«Եթե Թուրքիան այստեղ ուժեղացնի իր դիրքերը, դա չի բխի ո՛չ Միացյալ Նահանգների, ո՛չ Եվրամիության, ոչ էլ Ռուսաստանի շահերից»,- ասաց նա:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net