IMDb կատալոգը հրապարակել է 2016 թվականի ամենահայտնի դերասանների ցանկը
IMDb աշխարհի խոշորագույն կինոկատալոգն իր կայքում հրապարակել է 10 ամենահայտնի դերասանների ամենամյա ցուցակը: Վարկանիշը կազմելու ժամանակ հաշվի են առնվել տվյալներն այն մասին, թե ինչքան հաճախ են կայքի օգտատերերը դիտել աստղերի էջերը imdb.com կայքում:
Lenta.ru-ն գրում է, որ վարկանիշի առաջատար է դարձել ավստրալուհի Մարգո Ռոբին, ով նկարահանվել է «Ինքնասպանների ջոկատը» և «Տարզան» ֆիլմերում: Ցանկի երկրորդ տեղը զբաղեցրել է Էմիլիա Քլարկը, ով «Գահերի խաղը» հեռուստասերիալում խաղացել է Դեյեներիս Թարգարիենի դերը: Երրորդ տեղում հայտնվել է 12-ամյա Միլի Բոբի Բրաունը, ով նկարահանվել է «Տարօրինակ դեպքեր» հեռուստասերիալում:
Կայքի կազմած ցուցակի մեջ են մտել նաև Թոմ Հարդին, Մորենա Բակարինը, Գալ Գադոտը, Ալիսիա Վիքանդերը, Դեյզի Ռիդլին և Հեյլի Բենեթը: Վարկանիշը եզրափակում է ամերիկացի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն:
