Սուպերմոդել Ջիջի Հադիդը ճանաչվել է «Տարվա մոդել-2016»` շրջանցելով կրտսեր քրոջը (լուսանկարներ)
Լոնդոնում կայացած Fashion Awards 2016 նորաձևության մրցանակաբաշխության ժամանակ Victoria Secret-ի հայտնի «հրեշտակ» Ջիջի Հադիդը ճանաչվել է «Տարվա մոդել»:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, 21-ամյա մոդելն այս մրցակցության մեջ շրջանցել է իր 19-ամյա քրոջը` Բելլային: Ջիջին բրիտանական մրցանակաբաշխությանն այցելել է մայրիկի` Յոլանդայի ընկերակցությամբ:
Շքեղ միջոցառմանը մոդելը ներկայացել է արծաթագույն հանդերձանքով` գրավելով ներկաների ուշադրությունը:
