Ռոհանի. Իրանը թույլ չի տա Թրամփին խզել միջուկային գործարքը
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը թույլ չի տալու ԱՄՆ նոր ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին խզել միջուկային համաձայնագիրը։
«ԱՄՆ ընտրություններում հաղթել է մի մարդ, ում բարձր հայտարարությունները լայն արձագանք են գտել և՛ Եվրոպայում, և՛ Ասիայում, և՛ Ամերիկայում։ Ինչպես մեր ղեկավարն էր ընդգծել (Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի), մենք այդ իրադարձությամբ ոչ հիացած ենք, ոչ էլ տխրել ենք։ Ինչպիսին էլ որ լինեն ԱՄՆ ընտրյալ նախագահի գործողությունները, մենք շարունակելու ենք շարժվել մեր ուղով», - ընդգծել է Իրանի նախագահը՝ Թեհրանի համալսարանում իր ելույթի ժամանակ։
Ավելի Վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավաթ Զարիֆը զգոուշացրել էր, որ Թեհրանը կդադարեցնի միջուկային պայմանագրի իրացումը, եթե պատժամիջոցները երկարաձգվեն: «Պատժամիջոցների երկարաձգումը ցույց է տվել, որ ամերիկացիները վստահության արժանի չեն», - ասել էր նա:
Նախընտրական քարոզարշավին, հիշեցնենք, Թրամփը հայտարարել էր, թե իր կարծիքով Իրանի միջուկային ծրագրերի շուրջ ձեռք բերված համաձայնագիրը «ԱՄՆ-ի համար խայտառակություն է» և ընտրվելու դեպքում ինքը խզելու է այն։
Վերջերս ԱՄՆ կոնգրեսը Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների փաթեթ ընդունեց, որի համաձայն պատժամիջոցները կարող են երկարաձգվել եւս 10 տարի: Նոյեմբերին փաստաթուղթը գրեթե միաձայն անցավ ներկայացուցիչների պալատում:
Այդ պատժամիջոցների փաթեթը կիրառվել է 1996 թ.-ին առաջին անգամ, որոնց գործողության ժամկետն ավարտվում է 2016 թ.-ի դեկտմեբերի 1-ին: Այժմ Սպիտակը տանը պետք է որոշում կայացնեն պատժամիջոցների կիրառման ժամկետի երկարաձգման վերաբերյալ:
