Добавить новость
123ru.net
Все новости
Декабрь
2016

Պետական բյուջե. Երբ աճի հույսն արտաքին գործոններն են, իսկ թիրախը` պարտքի կառավարումը

0

Ազգային ժողովում մեկնարկեց կառավարության կողմից ներկայացրած 2017թ.-ի պետական բյուջեի լրամշակված նախագծի քննարկումները: Ինչպես հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարը, իրենք ծանոթացել են պատգամավորների կողմից ներկայացրած առաջարկներին, դրանցից որոշները ներառել բյուջեում:

ՀՀ կառավարությունը հաջորդ տարվա պետական բյուջեի հիմքում դրել է 3.2 տոկոս տնտեսական աճ եւ նախատեսել է 100 մլրդ դրամով ծախսերի կրճատում, դեֆիցիտի նվազեցում: Մյուս կողմից, երբ դիտարկում ենք բյուջեն, ապա գոնե մակրոտնտեսական ցուցանիշների առումով աճը կապված է երկու հանգամանքի հետ՝ ՌԴ-ում ստեղծված իրավիճակի ու մետաղի միջազգային գների հետ:

«Դա նշանակում է, որ հաջորդ տարի էլ մենք մեծ ակնկալիք չենք կարող ունենալ, որովհետև այս երկու հանգամանքներով էլ բացասական զարգացումներ ենք ունենալու», - ասաց նա:

Բյուջեն լրամշակելուց առաջ, ըստ Արամյանի, իրենք հաշվի են առել մի քանի սկզբունք, որոնցից առաջինն այն է, որ բյուջեն լինի մակրոտնտեսական զարգացումներին համահունչ, իրատեսական: «Մենք չենք կարող ներկայացնել մի բյուջե, որը աղճատված կլինի տնտեսական իրականությունից: Երկրորդ հերթին` մենք հաշվի ենք առել մակրոտնտեսական կայունության սկզբունքը: Մենք ծախսերի մասով փոքր-ինչ պահպանողական վարքագիծ պետք է դրսևորենք, որ պարտքը ապագա տարիների համար լինի կառավարելի, դուրս չգա վտանգավոր տիրույթ»,- նշեց ֆինանսների նախարարը:

Արամյանը հավաստիացրեց՝ իրենց գլխավոր թիրախը տնտեսական աճն է, ինչը նշանակում է հարկային ողջամիտ քաղաքականություն: Վարդան Արամյանը նշեց, որ ընդհանուր բյուջեն իր շրջանակներով պահպանել է իր նախորդ ցուցանիշները, թեև որոշակի վերաբաշխումներ, առաջարկներից հետո, կատարվել են:

«Ներկայացրել ենք փոփոխված տարբերակում 16.1 միլիարդ դրամով նվազեցնել կրթության ոլորտի ծախսերը, ինչը կախված է աշակերտների թվաքանակի նվազեցման հետ: Գազի սակագների փոփոխմամբ պայմանավորված` 3 միլիարդ դրամով նվազեցվել են ընդհանուր պահպանման ծախսերը: 8 միլիարդ դրամով ավելացրել է կառավարության պահուստային ֆոնդը և այլն: Աղետի գոտում բնակարանների ապահովման մասով ավելացրել ենք ֆինանսավորումը, որ ամբողջական լուծենք այս հարցը:

Ամփոփելով ասեմ, որ մենք ստացել ենք ԱԺ 4 հանձնաժողովներից առաջարկներ, ԲՀԿ և ՀՀԿ խմբակցություններից 8 հարց և շուրջ 322 հարց առանձին պատգամավորների կողմից: Առաջարկներից ընդհանուր պատկերը հետևյալն է, որ կան այնպիսի առաջարկներ, որոնցից թվային գնահատականները բացակայել են»,- մասնավորեցրեց Արամյանը, հայտնում է tert.am-ը:

Ֆինանսների նախարարը նշեց, որ իրենք որդեգրել են մի քանի սկզբունք, թե ինչպես արձագանքեին 300-ից ավել առաջարկներին:

«Բյուջեն պիտի լինի բալանսավորված, գալու է ժամանակը, որ կատարելու ենք մեր պարտավորությունները և չպետք է հասնենք նրան, որ պարտքեր կուտակենք: Ուստի դրել ենք մի քանի մոտեցում առաջարկների քննարկման համար: Շուրջ 200 առաջարկի մենք պարզաբանումներ տվել ենք, 31-ը ընդունել ենք, 104-ը՝ ոչ, որովհետև բյուջետային միջոցները սահմանափակ են, սուղ», - նշեց նախարարը:

Բյուջեն քաղաքական փաստաթուղթ է, պետք է քաղաքական լուծումներ առաջարկի: Ձեր ներկայացրած ծրագիրը բացարձակ համարժեք չէ այսօրվա իրավիճակին: Դուք ՀՀ տնտեսության հիվանդ կողմերին չեք անդրադառնում, չեք արտասանում ոչ կոռուպցիա, ոչ մենաշնորհ, ոչ տնտեսական մրցակցություն, դուք ինչո՞վ եք տարբերվում նախորդ կառավարությունից, նախորդի նախորդից: Այսօր ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ դժգոհություն ներկայացրեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, հայտնում է aravot.am-ը:

Նա պահանջում էր ՀՀ հիվանդ տնտեսության դեղատոմսը, առողջացման ծրագիրը. «Ո՞րն է ձեր կոնցեպցիան, ինչո՞վ եք տարբերվում նախորդից»:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պատասխանեց. «Բյուջեն քաղաքական փաստաթուղթ է, ես մի քանի անգամ ասել եմ, որ բյուջեն գործիք է՝ մակրոտնտեսական կառավարման համար»: Արամ Մանուկյանն արձագանքեց. «Դուք մեր հիվանդ, քայքայվող տնտեսությանը տալիս եք երկար՝ 50 տարվա բուժող համակարգ եւ նրան տալիս եք մրսածության դեղեր, բայց համակարգը փտախտի մեջ է, ուղղակի քայքայվում է: Ձեր արած քայլերը, լինելով անգամ ճիշտ, ադեկվատ չեն մեր քայքայվող տնտեսությանը: Ռադիկալ քայլեր են պետք: Մի երկիր, որտեղ պաշտոնապես 40 տոկոս ստվեր կա՝ դրա մասին բան չեք ասում:

Մեր երկրում առնվազն 5 Թրամփից հարուստ միլիարդատերեր կան, էդ ո՞նց է առաջացել, չէ որ դա համակարգային հիվանդության արդյունք է, մրսածության արդյունք չի: Դուք այդ ռակը թողած՝ մրսածության կաթիլներ եք տալիս: Դրանով այս երկիրը ուշքի չի գա»,- պատկերավոր ներկայացրեց Արամ Մանուկյանը:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net