Թուրքմենստանում ուժեղացնում են «Ազատության» թղթակիցների նկատմամբ բռնաճնշումները
Խուդայբերդը Ալլաշովը ձերբակալվել է դեկտեմբերի 3-ին, ոստիկանները ներխուժել են բնակարան, ծեծի ենթարկել նրան և ընտանիքին տնային կալանքի տակ վերցրել: Ալլաշովին և մորը մեղադրանք է առաջադրվել ծամոնի թութուն պահելու հոդվածով, որը չնայած արգելքին՝ Թուրքմենստանում լայնորեն օգտագործվում է: Ավելի վաղ այդ արարքը ձերբակալությունների չէր հանգեցնում:
«Մենք կարծում ենք, որ այդ մեղադրանքները նպատակաուղղված արշավ են՝ ուղղված մեր թուրքմենական ծառայությանը լռել ստիպելուն և թուրքմեն ժողովրդին վախեցնելուն», - հայտարարել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմաս Քենթը:
Հայտարարությունում մասնավորապես ասվում է․ - «Վերջին 18 ամիսների ընթացքում մեր լրագրողները ձերբակալվել են, նրանց մեկուսացրել են, ծեծել, հարցաքննել, սպառնացել, նրանք բանտում պահվել են առանց դատարանի: Մենք կարծում ենք, որ թուրքմենական կառավարությունը պատասխանատու է այդ ամենի համար»:
