ԱՄՆ-ը Ճապոնիային կվերադարձնի Օկինավայի 4 հազար հեկտար հողատարածք
Սա ամենամեծ հողակտորն է, որը ԱՄՆ-ը Ճապոնիային է վերադարձնում 1972 թվականից ի վեր:
Ամերիկացի զինվորականների և Օկինավայի բնակիչների միջև հակամարտությունը սրվել է անցած մայիսին, երբ Օկինավայում ձերբակալվել է ամերիկյան ռազմակայանի 32-ամյա զինծառայող Քանեթ Ֆրանկլինը՝ 20-ամյա Ռինա Սիմաբուկորոյին բռնաբարելու, ապա սպանելու մեղադրանքով:
Սա բռնաբարության երկրորդ դեպքն էր Ճապոնիայում ամերիկացի զինծառայողների կողմից: Առաջինը տեղի էր ունեցել 1995 թվականին: Իրադարձությունը մեծ արձագանք էր գտել Ճապոնիայում, պաշտոնական Տոկիոն բողոք էր ներկայացրել Վաշինգտոնին, ինչից հետո Օկինավայում տեղակայված ռազմակայանում պարետային ժամ էր հայտարարվել, ապա նաև՝ «չոր օրենք»:
