Добавить новость
123ru.net
Все новости
Декабрь
2016

«Երեկ այնպիսի մեծ գումարի մասին լսեցի, որ հաճույք ստացա». սփյուռքից 1000-ական դոլար բերելու Հ. Հակոբյանի կոչն արձագանք է ստացել

0

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից այսօր խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին, թե ՀՀ բանկերում 1000-ական դոլար դնելու առթիվ սփյուռքահայերին ուղղված իր կոչին արձագանք եղե՞լ է:

«Օ, այո՜: Երեկ մի այնպիսի մի մեծ գումարի մասին լսեցի, որ հաճույք ստացա: Մեկն օրինակ ինձ ասաց, որ 1.5 մլն բերեցինք, ներդրեցինք հայկական բանկերում: Դա հաճույք էր: Եվ կարող եմ Ձեզ ցույց տալ այն նամակները, այն հարցադրումները, այն վերաբերմունքը, որ սփյուռքահայերն արեցին: Օրեր առաջ մի կին եկավ Լիբանանից, 200 հազար դոլար էր բերել և խնդրում էր, որ ես օգնեմ, բայց ես ասացի՝ «Դուք կարող եք բոլոր բանկերում դնել»։ Ինձ համար նշանակություն չունի որ բանկում, ինձ համար կարևորը, որ գումարը մեր բանկերում լինի, և բանկի տոկոսները ցածրանան»,- ասաց Հրանուշ Հակոբյանը:

Ավելին՝ ըստ Հրանուշ Հակոբյանի, իր կոչից հետո գումարների հոսք եղել է, բայց քանի որ երևույթն ինքնին գաղտնի է, չեն կարող հրապարակայնացնել:

Հրանուշ Հակոբյանը նշեց նաև, որ Կանադայից մի սփյուռքահայ յուրաքանչյուր դստեր համար 3000-ական դոլար է դրել բանկերում: «Աղմուկը տարածվեց սփյուռքում, իմացան և սկսեցին դնել»,- ասաց նա:

«Մենք սփյուռքին դիտարկում ենք և՛ ֆինանսական ռեսուրս, և՛ մտավոր ռեսուրս, և՛ մշակութային ռեսուրս, և ընդհանրապես կապեր, կարողություններ, հարաբերութուններ, մոտեցումներ»,-հայտարարեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ մեկնաբանելով Սերժ Թանկյանի, Արսինե Խանջյանի և այլ հայտնի սփյուռքահայերի հայտարարությունը, որ սփյուռքն օգտագործվում է միայն ֆինանսական, շահադիտական նպատակներով:

Նա բերեց Հրայր Հովակիմյանի օրինակը, ով 1992 թ-ին Հայաստան գալով՝ ոչինչ չբերեց, բացի իր խելքից, փորձից, իր վիրահատելու տեխնիկայից և Հայաստանում ստեղծեց սրտի վիրահատության դպրոց ու համակարգ:

Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ մամոգրաֆիայի կենտրոնը նույնպես լավ օրինակ է, որտեղ ամեն տարի ստուգման գնալը մշակույթ է դարձել, և այդ գիտելիքն ու փորձը բերվել է սփյուռքից:

«Սփյուռքը հզորագույն պոտենցիալ է, որ պետք է օգտագործել»,- ասաց Հրանուշ Հակոբյանը:

Ըստ նրա՝ անցնող 8 տարիներին 96 մասնագիտական համաժողովներ են կազմակերպվել, որոնց ժամանակ սփյուռքի մասնագետները հանդիպել են հայաստանյան մասնագետների հետ՝ քննարկումներ և ծրագրեր իրականացնելու և փորձի փոխանակման համար։

Նախարարի խոսքով` «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքն է աչքի ընկնում, բայց դա էլ Լեռնային Ղարաբաղին օգնելու համար է:

«Ի վերջո, ազատ մարդիկ են, ինչ ուզեն, այդպես էլ կարող են խոսել, մենք չենք կարող նրանց ասել` ինչո՞ւ եք խոսում»,- ասաց Հրանուշ Հակոբյանը` կոչ անելով լրագրողներին հաշվի առնել, որ նախարարության 90 աշխատակիցներն աշխատում են 7 մլն մարդու հետ, իսկ մյուս նախարարությունները` 3 մլն-ի:

Հրանուշ Հակոբյանի կարծիքով` բնական է, որ սփյուռքահայերի կարծիքները պետք է տարբեր լինեն, քանի որ նրանք բազմաշերտ են, տարբեր երկրների քաղաքական ու տնտեսական ռեժիմների ազդեցության ներքո են և մեծ պատմություն դարձնել պետք չէ:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net