Добавить новость
123ru.net
Все новости
Декабрь
2016

Գառնի համայնքում պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակ է գործարկվել (տեսանյութ)

0

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ դեկտեմբեր 6-ին գործարկվել է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված օպերատորների հետ համատեղ պետական ծառայությունների մատուցման միասնական ևս մեկ գրասենյակ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այսուհետ Կոտայքի մարզի Գառնի համայնքի «Հայփոստ»-ի գրասենյակը պետական ծառայություն է մատուցելու՝ սպասարկելով նաև համայնքի հարակից գյուղերը (Գողթ, Գեղարդ, Հացավան, Ողջաբերդ, Գեղադիր և այլն):

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ նման գրասենյակների գործարկմամբ պետական ծառայություններն ավելի հասանելի են դառնում ՀՀ քաղաքացիների համար: Նախարարի համոզմամբ, ծրագիրը, մասնավորապես, ուղղված է մարզերի բնակիչների հոգսի թեթևացմանը: «Այսուհետ, պետական մարմնից որևէ տեղեկանք ստանալու համար գյուղացին ստիպված չի լինի հասնելու մայրաքաղաք կամ մարզկենտրոն»,-նշել է Արփինե Հովհաննիսյանը և ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ միասնական գրասենյակներից ստացված փաստաթղթերի վրա դրվելու է միասնական կնիք, որն արդարադատության նախարարությունը հաստատել է հատուկ պետական ծառայություններ մատուցող միասնական գրասենյակների համար:

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը բարձր է գնահատել կառավարություն-մասնավոր հատված համագործակցության նման ձևաչափն ու նշել, որ ընկերությունը պետական մի շարք ծառայությունների մատուցումն ավելի հասանելի կդարձնի ՀՀ քաղաքացիներին:

Այսուհետ գառնեցիներն ու հարակից գյուղերի բնակիչները  կկարողանան տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի փոխարեն նոր վկայականի հատկացման, կորած հաշվառման վկայագրի փոխարեն նոր վկայագրի հատկացման կամ մաշված հաշվառման վկայագրի փոխանակման, մաշված, անընթեռնելի դարձած հաշվառման համարանիշների փոխարեն տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշների, տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագրի տրամադրման, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, իրավաբանական անձանց գրանցման, չդատվածության մասին և քաղաքացիական ակտերի գրանցման վերաբերյալ տեղեկանքները ստանալ Գառնի համայնքում գտնվող «Հայփոստ»-ի գրասենյակից:

Հիշեցնենք, որ Երևանում այդ ծառայությունները մատուցում են նաև «Հայփոստ»-ի (հասցե՝ Նալբանդյան 21), «Արդշինբանկ»-ի (հասցե՝ Տիգրան Մեծի 24), «Աﬔրիաբանկ»-ի (հասցե՝ Դեղատան 6) և «Կոնվերս բանկ»-ի ( հասցե՝ Քաջազնունու 4/6) գրասենյակները:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net