Добавить новость
123ru.net
Все новости
Декабрь
2016

Հայոց ցեղասպանության մասին ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի խոսքերը կարող են զայրացնել Թուրքիային. Associated Press

0

Արդյո՞ք Բարաք Օբամայի վարչակազմն առանց աղմուկի ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, գրում է Associated Press-ը: Գործակալությունը նշում է, որ չնայած նրան, որ այդ բառը երկար ժամանակ ԱՄՆ պաշտոնյաների՝ այդ թվում նախագահ Բարաք Օբամայի համար տաբու է եղել, ՄԱԿ-ում Օբամայի դեսպանն անցած շաբաթ ավելի հեռուն է գնացել իր ղեկավարից՝ 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն որակելով:


Հոլոքոստը վերապրած և Խաղաղության նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելի աշխատանքին նվիրված ելույթում ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը ցավ է հայտնել մինչ օրս շարունակվող անարդարությունների վերաբերյալ, այդ թվում՝ նա նշել է «հայերի ցեղասպանության ժխտողականությունը»: Փաուերն իր խոսքերը չի մանրամասնել, գրում է գործակալությունը:


Այս խոսքերը, գրում է Associated Press-ը, կարող են զայրացնել Թուրքիային, որը կատաղի կերպով հակադրվում է Ցեղասպանության մասին որևէ հիշատակման և որի ռազմավարական դերը որպես ԱՄՆ գործընկեր և ՆԱՏՕ-ի դաշնակից ստիպել է ամերիկացի պաշտոնյաներին չափազանց զգույշ լինել այդ դեպքերի մասին խոսելիս: Այդ խոսքերը զարմանալի են նաև՝ հաշվի առնելով Փաուերի կարգավիճակը՝ որպես երկրի երկրորդ բարձրաստիճան դիվանագետ և այն, որ դրանք որպես Օբամայի հասցեին հնչեցրած քննադատություն են թվացել:


Գործակալությունը նշում է, որ նախընտրական արշավի ժամանակ Օբաման խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց չի կատարել իր խոստումը պաշտոնավարության ժամկետում: Մինչև կառավարություն մտնելը՝ Փաուերը պուլիտցերյան մրցանակակիր լրագրող էր, որը գրում էր ցեղասպանություններին ԱՄՆ-ի արձագանքների մասին: Պաշտոնյաները նշում են, որ նա ակտիվ լոբբինգով էր զբաղվում, որպեսզի Օբաման ճանաչի Ցեղասպանությունը:


Փաուերի խոսնակը՝ Կուրտիս Կուբերը հայտարարել է, որ ցեղասպանության մասին խոսքերը հնչել են Վիզելի մեծարման համատեքստում և նպատակ ունեին «համոզել մյուսներին կանգնել համակարգային անարդարության, զանգվածային վայրագությունների և ցեղասպանության դեմ, ինչպիսին վերապրել է Վիզելը»: Նա նշել է, որ դրանք չեն արտահայտում վարչակազմի քաղաքականությունում փոփոխություն:


Պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոներն, իր հերթին, հայտարարել է, որ ԱՄՆ քաղաքականությունում որևէ փոփոխություն չի եղել: «Նախագահը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ բազմիցս որպես պատմական փաստ են ընդունել այն, որ 1,5 միլիոն հայեր կոտորվել կամ աքսորի են ենթարկվել Օսմանյան կայսրության վերջին օրերին, և հայտարարել են, որ փաստերի լիարժեք, անկեղծ և արդարացի ճանաչումը մեր շահերից է բխում»,- ասել է Թոները:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net