Կիևում մայրը 9 օրով միայնակ է թողել երեխաներին. որդին մահացել է, դուստրը ծանր վիճակում է
Կիևում 20-ամյա մայրն ինը օրով տանը միայնակ է թողել իր երեխաներին. նրա 1-ամյա որդին մահացել է, իսկ երկու տարեկան դստեր կյանքի համար պայքարում են բժիշկները:
Ոստիկանների տվյալներով` 20-ամյա մայրն իր որդուն մահացած է հայտնաբերել, իսկ դստերը` անգիտակից վիճակում:
Գոլոսեևսկի շրջանի ոստիկանության քննչական բաժնի ղեկավար Ալեքսանդր Սամուսենկոյի խոսքով` տղայի մարմինը տեղափոխվել է դիահերձարան, իսկ դստեր կյանքի համար պայքարում են բժիշկները:
Քննիչները պարզել են, որ կինը թողել է երեխաներին տանը և գնացել իր սիրեկանի հետ ժամանակ անցկացնելու:
Ինչպես նշում է Korrespondent-ը, միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրավապահներն իրականացնում են բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները: Երեխաների մայրը ձերբակալվել է Ուկրաինայի քրեական օրենսգրքի 208 հոդվածի համաձայն:
