Բասկետբոլ. Հայտնի են Հայաստանի հավաքականի հնարավոր մրցակիցները
Դեկտեմբերի 10-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայանալու է ԱԱ-2019 ընտրական առաջին փուլի վիճակահանությունը:
ՖԻԲԱ-Եվրոպան հրապարակել է այն 13 երկրների ցանկը, որոնք մասնակցելու են ընտրական առաջին փուլի հանդիպումներին:
Հայաստանը հավաքականը վիճակահանությունից առաջ հայտնվել է 4-րդ զամբյուղում, քանի որ առաջին անգամ է մասնակցելու ընտրական հանդիպումների,- տեղեկացնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:
1-ին զամբյուղ
Հոլանդիա
Բոսնիա
Էստոնիա
Բելառուս
2-րդ զամբյուղ
Ավստրիա
Շվեդիա
Բուլղարիա
Մակեդոնիա
3-րդ զամբյուղ
Սլովակիա
Պորտուգալիա
Ալբանիա
Կոսովո
4-րդ զամբյուղ
Հայաստան
Վիճակահանության արդյունքում հավաքականներն ընդգրկվելու են 4 ենթախմբերում, որոնցից 3-ում լինելու են 3-ական թիմեր, իսկ մեկում` 4: 2017 թվականի օգոստոսին կայանալիք հանդիպումներից հետո, ենթախմբերում առաջին 2 հորիզոնականներում հայտնված թիմերը դուրս են գալու ընտրական հիմնական փուլ, որի հանդիպումները սկսվելու են 2017 թվականի նոյեմբերին:
