Добавить новость
123ru.net
Все новости
Декабрь
2016

Դիլիջանում կրթական կլաստեր ստեղծելու միջգերատեսչական խումբը նիստ է գումարել

0

ՀՀ  վարչապետի որոշմամբ նոյեմբերի 29-ին ստեղծվել է Դիլիջանում կրթական կլաստեր ստեղծելու միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի անդրանիկ նիստն այսօր անցկացրել է  աշխատանքային խմբի ղեկավար` ՀՀ  կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Այս մասին հայտնում են ՀՀ կրթության նախարարությունից։

Քննարկմանը ներկա են եղել միջգերատեսչական խմբի անդամներ` ՀՀ մշակույթի, տարածքային կառավարման և զարգացման, արդարադատության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարների տեղակալները, ՀՀ Նախագահի և ՀՀ վարչապետի աշխատակազմերի, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Տավուշի մարզպետարանի, Դիլիջանի քաղաքապետարանի և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներ: Հանդիպմանը մասնակցել է  ծրագրի նախաձեռնության հեղինակ UWC Dilijan քոլեջի կառավարիչների խորհրդի նախագահ, IDeA և  Scholae Mundi հիմնադրամների համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը:

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը  նշել է, որ Հայաստանի կրթական համակարգում արդեն  լուրջ ներդրում ունեցող   IDeA հիմնադրամն այժմ հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ` նպատակ ունենալով  Դիլիջանում ստեղծել կրթական   նոր կլաստեր: Նախարարի խոսքով, իր  տեսակի մեջ կլաստերի այս գաղափարը դեռևս եզակի է ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում, քանի որ այն իր մեջ ներառելու է կրթության բոլոր աստիճանները, մշակութային ոլորտը, իսկ հետագայում արդեն նաև գիտության բաղադրիչը:

«Այն լուրջ հնարավորություններ ունեցող նախաձեռնություն է, որը կարող է Դիլիջանում արմատապես իրավիճակ փոխել: Այս գաղափարը շատ մեծ է, հեռանկարային, ծավալուն և  տարիների աշխատանք պահանջող: Այն  մեր պետության համար առաջնահերթություն համարվող ծրագրերից մեկը կարող է լինել: Այժմ մեր խնդիրն է  աշխատանքների կազմակերպման առաջին փուլում գործընթացը ճիշտ  հունի վրա դնել, մշակել կոնկրետ մեթոդաբանություն, ապահովել իրավական  դաշտը, այնուհետև անցնել ծրագրի պիլոտային մասի կազմակերպմանը: Որպես կրթության  նախարար ես չափազանց  հետաքրքրված եմ այս նախաձեռնությամբ»,-նշել է Լևոն Մկրտչյանն ու հավելել, որ պետությունը, սահմանելով իր չափորոշիչները, պետք է բաց լինի կրթական  նորագույն գաղափարների և նախաձեռնությունների համար: Երկրում  գործող գերազանցության կենտրոնները պետք է լոկալ  չգործեն, այլ նպաստեն  պետության ընդհանուր կրթական համակարգի զարգացմանը:

«Ես ուրախ եմ, որ մեր բարերարները 21-րդ դարի մտածողության կրողն են և իրենք են ցուցաբերել այս նախաձեռնությունը, որը մեր կողմից մեծ աջակցություն կստանա»,-նշել է Լևոն Մկրտչյանը:

Ներկայացնելով ծրագրի մանրամասները` UWC Dilijan քոլեջի կառավարիչների խորհրդի նախագահ IDeA-ի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը նշել է, որ  Հայաստանում իրենց կողմից իրականացվող բոլոր կրթական ծրագրերը ծառայում են երկիրը կրթական կլաստեր դարձնելու նպատակին:

«Այդ նպատակները շատ հավակնոտ են, և դրանց կարելի է հասնել միայն ջանքերը միավորելու դեպքում: Այդ իսկ պատճառով մենք աշխատում ենք մեր բոլոր ծրագրերը իրականացնել մասնավոր կամ ինստիտուցիոնալ գործընկերների հետ միասին:»,-նշել է նա` տեղեկացնելով, որ արդեն այս ծրագրով որոշակի ներդրողների և բարերարների կողմից մեծ հետաքրքրություն կա:

Քննարկման արդյունքում որոշվել է  ստեղծել մասնագիտական աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի  կրթական կլաստերի ստեղծման համար իրավական հիմքերը և   միջգերատեսչական  հանձնախմբին կներկայացնի համապատասխան եզրակացություն նախաձեռնություն կյանքի կոչելու համար:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net