Մեծ Բրիտանիայում դատում են 101-ամյա տղամարդու՝ անչափահասների հանդեպ սեռական ոտնձգությունների համար
Մեծ Բրիտանիայի ամենատարեց բնակիչը, որ երբևիցե նստել է ամբաստանյալների նստարանին, Բիրմինգհեմ քաղաքի` 101 տարեկանը լրացած բնակիչն է դարձել:
The Daily Mail-ի հաղորդմամբ` բեռնատարի նախկին վարորդը կասկածվում է անչափահասների հանդեպ իրականացված սեռական ոտնձգությունների համար: Մեղադրանքի համաձայն` 1974-1983 թվականներն ընկած ժամանակահատվածում նա մի շարք հանցագործություններ է իրականացրել իր տան մոտ գտնվող ավտոտնակում. նրա զոհերն են դարձել երկու աղջիկ և մեկ տղա:
Աղբյուրը մանրամասնում է, որ տուժածները ոստիկանություն են դիմել մոտ մեկ տարի առաջ: Հետաքննությունից հետո տղամարդը մեղադրվել է 17 սեռական հարձակման, երեխաների հանդեպ ոչ պատշաճ պահվածքի 12 դեպքի և ավելի ծանր սեռական հանցագործություն գործելու երկու փորձի համար:
Հարցաքննության ժամանակ ամբաստանյալը հաստատել է, որ տուժածների հիշատակած որոշ միջադեպեր իրոք տեղի են ունեցել՝ միևնույն ժամանակ հերքելով, որ ինքը փորձել է ծանր սեռական հանցագործություններ գործել:
