Добавить новость
123ru.net
Все новости
Декабрь
2016

ՀՀ-ում այսօր խաչակրաց արշավանք է հայտարարվել պետական ապարատի դեմ. Թևան Պողոսյան

0

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում կարծիք է հայտնել, որ Հայաստանում խաչակրաց արշավանք է հայտարարվել պետական ապարատի դեմ։

Պատգամավորի հայտարարությունը մեջբերում ենք ամբողջությամբ.

«Խոսքս սկսեմ արդեն դասական դարձած ոճով հարցադրումներով.

- վերևներում նստածները պատկերացնու՞մ են արդյոք պետական համակարգի իրական մասշտաբները,

- թերևս ոչ,

- գիտե՞ն արդյոք ամեն իրենց հասած փաստաթղթի տակ ինչքան մարդկային աշխատանք կա, ծանո՞թ են արդյոք այն առաջին կարգի մասնագետի ապրումներին, ում գրած տեղեկանքը հետո դառնում է իրենց հերթական հեռուստաներկայացման պիեսը,

- ոչ,

- իսկ պատկերացնու՞մ են արդյոք այն կիրթ մարդու ներաշխարհը, ով չգիտի, թե մայրամուտին մոտ իր կազմած որոշման նախագծի մասին արդեն վեցերորդ շեֆի վեցերորդ ցուցումին սպասի, թե՞ տուն վազի ջերմությամբ պառկած զավակին թեյ տալու,

- ոչ,

- իսկ պատկերացնու՞մ են արդյոք, որ տարիներ ի վեր բարեխղճորեն, առանց ինքնափիառի, գլուխը կախ աշխատող մասնագետի համար 180 հազար դրամ աշխատավարձը կյանքին կապող թելն է, որն առանց այլընտրանք թողնելու կտրելը կործանում է նշանակում։

- թերևս ոչ։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայաստանում այսօր խաչակրաց արշավանք է հայտարարվել պետական ապարատի դեմ։ Ամեն օր կաթիլ առ կաթիլ քամահրանքի նոր ալիք ու մեր կյանքի բոլոր խնդիրների մեղքը անտեսանելիորեն ուղղվում են պետական ապարատի ստորին օղակներ։ Ու որպես հետևանք, թմբկահարվում է ամեն ինչում մեղավոր այդ «թշնամու» վնասազերծումը։ Չե՞ք նկատել։ Հաստատ նկատել եք։ Մարդիկ ահաբեկված են։ Բոլորդ էլ շատ լավ գիտեք դրա մասին։

Այո՛, պետական ապարատի բարեփոխում և չափսերի փոքրացում պետք է մեր երկրին։ Շատ է պետք։ Կրճատե՛ք 3 հազար պետական ծառայող, ես ավելի քան կողմ եմ, բայց 10 հազար մասնավոր նոր աշխատատեղ ստեղծելուց ու 3 հազարին առաջնային համազոր այլընտրանք առաջարկելուց հետո միայն, սիրելի՛ամենահզորներ։ Մի՛ վերցրեք, ու հենց այնպես դուրս մի՛ շպրտեք տարիներ ի վեր իր հայրենիքին ծառայած մարդուն։ Ամեն մարդ մի աշխարհ է։

Աշխարհն առանց այն էլ արդար չէ։ Մի՛ մթագնեք ու մի՛դրդեք մարդկանց կյանքի հանդեպ դառնանալու։ Կառավարել, չի նշանակում ճակատագրեր որոշել կամ խեղել դրանք, կառավարել նշանակում է լույս բերել։ Մեղք մի՛ գործեք, խնդրում եմ ձեզ. չարած գործերը թույլերի ու անպաշտպանների չհիմնավորված զոհաբերությամբ քողարկել հնարավոր չէ։ Ստեղծե՛ք այլընտրանք, որ մեղք չգործեք։

Շնորհակալություն»։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net