Добавить новость
123ru.net
Все новости
Декабрь
2016

Ամփոփվել է բուժական ձիավարության՝ հիպոթերապիայի ծրագրի երկրորդ փուլը

0

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երևանի կենդանաբանական այգում հյուրընկալել են համատեղ ծրագրերից մեկի` հիպոթերապիայի ծրագրի երկրորդ փուլի մասնակից հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ծնողներին։

Դեռևս երկու հազար տասնհինգ թվականի հունիսին Երևանի կենդանաբանական այգու տարածքում ներառական առաջին խաղահրապարակի բացումով մեկնարկել էր FPWC-ի, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ իրականացվող բազմաբաղադրիչ միջոցառումների շարքը, որի հիմնական առաքելությունը հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրումն ու նրանց վերականգնողական գործընթացին նպաստելն է:

Այս տարի հիպոթերապիայի ծրագիրը մեկնարկել է հոկտեմբերին։ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ՝  ավելացել է հիպոթերապիայով զբաղվելու օրերի քանակը. նախկին երկուսի փոխարեն` շաբաթական երեք օր, ինչի շնորհիվ բուժական ձիավարության դասերին մասնակցելու հնարավորություն են ունեցել ինչպես նախորդ տարվա շահառուները, այնպես էլ՝ նոր գրանցված երեխաներ: Ծրագրին մասնակցության համար գրանցվել է ավելի քան 80 երեխա:

Հիպոթերապիան բուժական ֆիզկուլտուրայի տեսակ է` վերականգնողական գործընթաց, որն իրականացվում է ձիերի հետ շփման և ձիավարության միջոցով: Վերջին տասնամյակներում այն համարվում է հաշմանդամություն ունեցող անձանց ու հատկապես երեխաների հետ աշխատանքի ամենաարդյունավետ ձևերից մեկն ամբողջ աշխարհում:

«Բուժական ֆիզկուլտուրայի այս տեսակը շատ հետաքրքիր է և կարևոր: Կարելի է, իհարկե արդյունք ստանալ բժշկությանը հայտնի տարբեր ճանապարհներով: Այս մոտեցումը, սակայն, յուրահատուկ է: Երեխան հաճույքով միանում է իր իսկ առողջության վերականգնման գործընթացին՝ այն ընկալելով որպես ոչ թե միջամտություն, այլ՝ խաղ: Դրանով նա նպաստում է ակնկալվող արդյունքի հասնելուն: Կարծում եմ, որ մարդ-բնություն կապն ապահովող ծրագիրը հոգեբանական տեսանկյունից դրական ազդեցություն է թողնում նաև ծնողների վրա: Ուրախ եմ արձանագրել, որ մեր համագործակցության շնորհիվ նման ծրագիր է իրականացվում մեր երկրում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ծրագրում ներգրավված երեխաներն այգու ձիարշավարանում անվճար ձիավարելու և հատուկ վարժանքների մասնակցելու, ձիերի հետ շփման` նրանց կերակրելու և խնամելու հնարավորություն էին ստացել:

Նախաձեռնության հիմնական առավելություններից մեկը նաև ձիարշավարանի տեղակայումն է: Ի տարբերություն քաղաքից դուրս գտնվող հիպոթերապիայի կենտրոնների, այգու տարածքում տեղակայված ձիարշավարանը, հատկապես երևանաբնակ երեխաների և նրանց ծնողների համար, անհամեմատ ավելի հասանելի է և հնարավորություն է ընձեռում ծրագրին միանալ առանց լրացուցիչ ճանապարհածախսի:

Նախորդ տարի ծրագրին մասնակցել է երեք տասնյակից ավելի երեխա: Հաշվի առնելով փոքրիկների ինտեգրման և ֆիզիկական վերականգնման գործում ծրագրի կարևորությունն ու մասնակցության համար գրանցված երեխաների թիվը՝ նախաձեռնության հեղինակները որոշել են այն դարձնել շարունակական:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net