Добавить новость
123ru.net
Все новости
Декабрь
2016

Նոր համաձայնագրով ՀՀ-ն կմիանա ԵՄ միասնական ավիացիոն գոտուն և հավասար պայմաններում կօգտվի շուրջ 500 մլն-անոց շուկայից. ՔԱԿՎ

0

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև «Միասնական ավիացիոն գոտու մասին» համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու համար սույն թվականի դեկտեմբերի 1-ին Եվրոպական խորհրդի կողմից Եվրոպական հանձնաժողովին տրամադրվել էր մանդատ, ինչի առթիվ հանրության կողմից բազմաթիվ հարցեր են հնչում։

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից և նշում, որ այդ կապակցությամբ հարկ են համարում պարզաբանել հետևյալը.

«2013 թվականին՝ «Բաց երկնքի» քաղաքականության ընդունումից հետո, ՀՀ ավիացիոն իշխանությունների կողմից լայնածավալ աշխատանքներ սկսվեցին միջազգային հարթակներում՝ ՀՀ շուկայի նոր հնարավորությունների ներկայացման և նոր քաղաքականության իրականացման նպատակով:

Դեռևս 2 տարի առաջ ՀՀ-ի՝ ԵՄ միասնական ավիացիոն գոտուն միանալու շուրջ ոչ պաշտոնական քննարկումներ սկսեցին ԵՄ գործընկերների հետ, որոնց արդյունքում՝ 2015 թվականի փետրվարի 5-6-ը տեղի ունեցավ Եվրոպական հանձնաժողովի Շարժունակության և տրանսպորտի հարցերով Գլխավոր տնօրինության (DGMOVE) ներկայացուցիչների փաստահավաք առաքելությունը Հայաստանի Հանրապետություն, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հունիսի 23-ի թիվ 521-Ա որոշմամբ ստեղծվեց աշխատանքային-բանակցային խումբ՝ Սերգեյ Ավետիսյանի գլխավորությամբ, Բրյուսելում մի շարք աշխատանքային քննարկումներ եղան պայմանագրի բանակցման և կնքման շուրջ:

Արդյունքում՝ սույն թվականի դեկտեմբերի 1-ին Եվրոպական խորհրդի կողմից Եվրոպական հանձնաժողովին տրվեց ՀՀ հետ պաշտոնական բանակցություններ վարելու մանդատ:

Առաջիկայում նախատեսվում է ձևավորել ԵՄ և ՀՀ բանակցային խմբեր և անցնել պաշտոնական բանակցությունների փուլին, որի շրջանակում կքննարկվի և կհամաձայնեցվի համաձայնագրի տեքստը, որից հետո տեղի կունենա համաձայնագրի ստորագրումը:

Նախատեսվող համաձայնագրով ՀՀ կմիանա ԵՄ միասնական ավիացիոն գոտուն, ինչի արդյունքում, համաձայնագրի կողմերը փոխադարձաբար կազատականացնեն շուկան՝ ավիաընկերություններին ընձեռելով հնարավորություն առանց սահմանափակումների շահագործել երթուղիները և, հետևաբար, օգտվել ոչ խտրական, հավասար պայմաններում շուրջ 500 միլիոն բնակչություն ունեցող շուկայի սպասարկման լայն հնարավորությունից:

Ինչպես նաև, Հայաստանի Հանրապետությունում կներդրվեն արդյունավետորեն կիրառվող եվրոպական ստանդարտներ, և ավիաընկերություններին հնարավորություն կտրվի շուկայում, կոմերցիոն նկատառումներից ելնելով և առանց պետությունների կողմից սահմանափակող միջամտության, շահագործել երթուղիներն օդի մի շարք ազատությունների իրավունքով»:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net