Добавить новость
123ru.net
Все новости
Декабрь
2016

Փորձագետներ. Յըլդըրըմը ՌԴ կայցելի տնտեսական նախագծերի վերագործարկման համար

0

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Ռուսաստան այցից առաջ լրագրողներին ներկայացրել է քննարկվելիք թեմաների որոշ մանրամասներ:

Ինչպես փոխանցում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ կողմերն, առաջին հերթին, պատրաստվում են քննարկել ռուս-թուրքական ճգնաժամից հետո զբոսաշրջային և տնտեսական ոլորտում 2016թ-ի ընթացքում գրանցված անկման հետևանքները հաղթահարելու, նշված ոլորտներում ակտիվ կապերի վերականգնման և զարգացման հնարավորությունները: Քննարկվելու են նաև Ռուսաստանի կողմից թուրքական «Աքկույու» ատոմակայանի շինարարության վերջնաժամկետները:

Թուրքիայի վարչապետը նշել է, որ հանդիպումների օրակարգում են նաև տարածաշրջանային մի շարք հարցեր, այդ թվում՝ Սիրիայում, Ուկրաինայում, Կովկասում տիրող իրավիճակը:

Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը հայտարարել է, որ Յըլդըրըմը գալիս է Մոսկվա վերականգնելու համար երկկողմ կարևորագույն տնտեսական նախագծերը, այդ թվում Թուրքական հոսքը։ Ըստ նրա, վարչապետի այցն ուղղված է ՌԴ–ի ու Թուրքիայի հարաբերությունները վերբեռնմանն ու կրում է պրակտիկ բնույթ, փոխանցում է pnp.ru կայքը։

Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Թուրքական հոսքի մասին համաձայնագիրն ու Մարտինովի կարծիքով, թուրքերը կուզենան, որ ՌԴ Պետդուման օպերատիվ կերպով նույնպես վավերացնի այն։

Strategic Outlook թուրքական վերլուծական կենտրոնի փոխնախագահ Մեհմեդ Ֆաթիհ Օզտարսուն հայտարարել է, որ Յըլդըրըմի այցը կարևոր է Թուրքիայի տնտեսական խնդիրները լուծելու տեսանկյունից։ Ըստ նրա, կենտրոնական թեման է լինելու փոխադարձ առևտրում ազգային արժույթներին անցնելու հարցը։ Փորձագետը նշել է, որ տնտեսական համագործակցությունից բացի ուշադրության կենտրոնում է լինելու նաև Սիրիայի հարցը, փոխանցում է vesti.az–ը։

Ժամանակակից Թուրքիայի ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Յուրի Մավաշևը հայտարարել է, որ թուրքական իշխանությունները հիասթափված են հարաբերությունների ապասառեցման տեմպերից, փոխանցում sputnik-georgia.ru։

Իր հերթին, ՌԴ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի աշխատակից Ամուր Գաջիևը հայտարարել է, որ 100 միլիարդ երկկողմ ապրանքաշրջանառությանը կողմերը մոտակա ժամանակներս դժվար թե հասնեն։

Նշենք, որ երկօրյա այցը նախաձեռնվել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով, ակնկալվում է, որ այն կարագացնի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net