Добавить новость
123ru.net
Все новости
Декабрь
2016

The Times․ ԵՄ-ն Ասադին փող է առաջարկում Սիրիայում խաղաղ գործարքի դիմաց

0

«The Times-ին հայտնի է դարձել, որ ԵՄ-ն ֆինանսական աջակցություն է առաջարկում Սիրիային, որի ղեկավարը դեռ նախագահ Ասադն է։ Դա պատերազմի ելքի վրա արեւմտյան ազդեցությունը պահպանելու վերջին փորձն է»,- գրում է Ռիչարդ Սփենսերը The Times պարբերականում։

«Հալեպի մոտ մարտերը մոտենում են հանգուցալուծման, ու ասում են, որ ԵՄ չինովնիկները գիտակցել են, որ Ասադի հրաժարականի մասին Արեւմուտքի կողմից մինչ այդ ներկայացվող պահանջները անիրատեսական են։ Աճում է այն զգացողությունը, որ Ամերիկան՝ որպես բանակցությունների հարցում արեւմտյան գործընկեր, երկրորդ պլան է մղվել,- շարունակում է Սփենսերը,- Դրա փոխարեն ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին է ընդդիմադիր առաջնորդներին նոր առաջարկներ արել երկու շաբաթ առաջ կայացած հանդիպման ժամանակ։ Որպես բոլոր կողմերի համար շահավետ տարբերակ, նա առաջարկում է օգնություն ու ներդրումներ»։

«Այս առաջարկները համապատասխանում են ՄԱԿ-ի բանաձեւերին, որոնք կոչ են անում Սիրիայում քաղաքական անցում ապահովել։ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան միշտ աջակցել են սիրիական ընդդիմությանը ու «քաղաքական անցում» արտահայտությունը նշանակում է Ասադի հեռացում նախագահի պաշտոնից, սակայն հիմա այդ «անցման» ճշգրիտ նշանակության քննարկումը հետաձգվել է»,- գրում է հեղինակը։

«ԵՄ առաջարկները նախատեսում են իշխանության փոխանցումը Սիրիայի նահանգներին։ Դա թույլ կտար չափավոր խռովարարների զորքերին ինտեգրվել անվտանգության տեղական մարմիններին։ Իշխանության կենտրոնական կառույցները կմնային անփոփոխ, չնայած ժամանակի ընթացքում կհայտնվեին ավելի մեծ ժողովրդավարակա հսկողության ներքո։ Ասադի ապագայի հարցը չի հիշատակվում»,- ասվում է հոդվածում։

«Մոգերինին ուզում է առաջարկել հակամարտության կարգավորման ԵՄ-ի ծրագիրը,- ասել է սիրիական ընդդիմությանը մոտ կանգնած աղբյուրը,- Խոսքն անցումի մասին է, սակայն մանրամասները աղոտ են։ Իսկ եթե բոլոր կողմերը համաձայնեն ու անեն այնպես, ինչպես ԵՄ-ն է առաջարկում, նրանք մեծ գումարներ կստանան»։

Եվրոպական դիվանագետները հաստատել են գործարքի ընդհանուր ուվագծերը։ Հոդվածագրի խոսքով ԵՄ-ն շահագրգռված է դադարեցնել սիրիական ճգնաժամը, քանի որ Սիրիայի վերականգնումը միակ միջոցն է դադարեցնել սիրիացիների փախուստը, հետեւաբար նաեւ՝ միգրացիոն ճգնաժամի խորացումը Եվրոպայում։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net