Добавить новость
123ru.net
Все новости
Декабрь
2016

ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին տրամաբանական էր. վարչապետ

0

Վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը տրամաբանական է համարում։

«Համարում եմ ԵԱՏՄ մտնելը տրամաբանական։ Մեր տնտեսության պոտենցիալն ամենաշատը հավանականություն ունի, հնարավորությունն ունի այդ շուկայում իր տեղը գտնելու։ Ցավոք սրտի, մենք շատ ապրանք, արտադրանք, ծառայություններ չունենք, որոնք Եվրոպայում մրցունակ են, ընկալելի են, ընդունելի են», - երեկ երեկոյան լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետը։

Կարապետյանն ընդգծեց, որ մտնելով ԵԱՏՄ՝ Հայաստանը հնարավորություն ունի 200 միլիոնանոց շուկայում աշխատելու։

«Էֆեկտիվ կաշխատենք՝ լավ կլինի, ոչ էֆեկտիվ կաշխատենք՝ լավ չի լինի, եթե լավ չի լինի, դա չի նշանակում, որ փաստն է ԵԱՏՄ մտնելու վատը, դա նշանակում է, որ մենք էֆեկտիվ չենք եղել՝ մեկ, երկրորդը՝ ընկերություն անելով, կամ մի ակումբի անդամ լինելով՝ մենք մերժո՞ւմ ենք բոլոր մնացած հարթակներն աշխատելու, իմ կարծիքով՝ ոչ։ ԵԱՏՄ-ում անդամ լինելով մեր ձեռքը մեկը բռնե՞լ է Եվրամիություն չգնալու, չփորձելու բիզնես անելու կամ դրանով խանգարելու, իհարկե՝ ոչ։ Դուք գիտե՞ք որևէ բիզնես, որը որ Եվրամիությունում պերսպեկտիվա ունի, պոտենցիալ ունի և չի գտնվում այնտեղ, կամ իրեն չեն ընդունում այնտեղ, որովհետև ասում են՝ «չէ, քո երկիրը ԵԱՏՄ անդամ է, այդ իսկ պատճառով ես քո հետ չեմ համագործակցելու, ինվեստիցիա չեմ անելու», - ասաց վարչապետը:

«Ավելին ասեմ՝ ԵԱՏՄ-ի մեջ ակումբի անդամ լինելով Հայաստանն ունիկալ շանս ունի, բոլոր հինգ երկրները, գիտեք, սահմանափակումները, Ռուսաստանի սանկցիաները գիտեք, բիզնեսներ կան, որոնք որ Եվրոպայում այդքան էլ գոհ չեն այդ սանկցիաներից և իրենք ուզում են այդ շուկայի մեջ մնալ։ Լավագույն հարթակը, եթե մենք այդ ազդակները տանք, որպեսզի Հայաստանով մտնեն ԵԱՏՄ երկրների մեջ, իմ պատկերացմամբ, ամենամեծ հնարավորությունն ունի Հայաստանը», - ասել է նա։

Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը 2014թ.-ի մայիսին Աստանայում ստորագրել են ԵՏՄ-ի մասին պայմանագիրը, որը ուժի մեջ է մտել 2015թ.-ի հունվարի 1-ից: Հունվարի 2-ին ԵՏՄ-ին անդամակցեց Հայաստանը, իսկ այնուհետեւ Ղրղզստանն անդամակցեց այս միությանը: ԵՏՄ-ի ստեղծումը նախկին Մաքսային միության անդամ-երկրների, ում ընդհանուր ՀՆԱ-ն կազմում է ԱՊՀ-ի ՀՆԱ-ի 85%-ը, ինտեգրացիան կհասցնի ավելի բարձր մակադրակի: Դրանով ավարտվում է ԱՊՀ-ի տարածքում ամենախոշոր ընդհանուր շուկայի (170 միլիոն) ձևավորումը, որը կդառնա տնտեսական զարգացման նոր հզոր կենտրոն:

Այսօրվա դրությամբ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի հիմնական ներդրողը, իսկ նրա կապիտալը ներկա է երկրի տնտեսության բոլոր ճյուղերում և միանգամյա բնույթ չի կրում: Մի շարք փորձագետների կարծիքով, ռուսական ներդրումների ծավալը կազմում է ավելի քան 3 միլիարդ դոլար:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net