Добавить новость
123ru.net
Все новости
Декабрь
2016

Բրյուսելում գումարվում է ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների ժողովը

0
Այսօր ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հավաքվում են Բրյուսելում:


Դաշինքի բոլոր անդամներին այս պահին հետաքրքրում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հաջորդ վարչակազմի դիրքորոշումը:


Նախքան ընտրվելը, Դոնալդ Թրամփը մի քանի անգամ նկատելի դժգոհությամբ է խոսել ՆԱՏՕ-ի, հատկապես` եվրոպական անդամների մասին, ասելով, թե որոշ երկրներ անհրաժեշտ գումարներ չեն տրամադրում պաշտպանությանը, բայցև չեն հրաժարվում Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպանության տակ լինելու արտոնությունից:


Թրամփի այդ դժգոհությանն անցած ուրբաթ օրն արձագանքել է Միացյալ Նահանգների, թերևս, ամենահավատարիմ դաշնակիցը՝ Մեծ Բրիտանիան:


Արտգործնախարար Բորիս Ջոնսոնը Chatham House-ում՝ Միջազգային գործերի արքայական ինստիտուտում տեղի ունեցած խորհրդաժողովում նշել է, թե Թրամփն իրավացի է՝ ասելով, որ արդար չէ, երբ Ամերիկան իր վրա է վերցրել ՆԱՏՕ-ի ծախսերի 70 տոկոսը, իսկ դաշինքի մնացած 27 երկրները դժվարությամբ միջոցներ են հայթայթում 30 տոկոսի համար:


Ջոնսոնի խոսքով՝ մոտ մեկուկես ամիս անց տեղի կունենա ԱՄՆ-ի 45-րդ նախագահի երդման հանդիսավոր արարողությունը, և Թրամփը կդառնա մոլորակի ամենահզոր բանակի գլխավոր հրամանատարը: Արդյո՞ք նրա մոտեցումները կփոխվեն:


ՆԱՏՕ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Դագլաս Լյութը բրյուսելյան հավաքի նախօրեին ասել է, որ այս պահին հնարավոր չէ կանխատեսել ամերիկյան նոր թիմի քաղաքականությունը:


«Այնուամենայնիվ կարելի է կանխատեսել, որ երկխոսության պատրաստ լինելու ՆԱՏՕ-ի քաղաքականությունը կպահպանվի, դա հավասարակշռված և պատասխանատու մոտեցում է, որն ապագայում էլ կծառայի ՆԱՏՕ-ին, ենթադրում եմ, որ Վաշինգտոնը կաջակցի այդ մոտեցմանը», - ասել է դեսպանը:


Իսկ ի՞նչ քաղաքականություն է դաշինքը վարելու Ռուսաստանի հարցում, ըստ դեսպանի, սա էլ, այսօրվա դրությամբ, անորոշ է, քանի որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ամերիկայի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը նկատել են տվել, որ անհրաժեշտ է բարելավել հարաբերությունները:


«Մենք պատրաստ ենք գումարել ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստը, երբ համաձայնեցվի օրակարգը և ժամկետը: Ես լավատես եմ, կարծում եմ, առաջիկա շաբաթներին կլինի այդպիսի նիստ», - ասել է դեսպան Լյութը:





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net