Маttel-ը Սինդի Քրոուֆորդին նվիրված Barbie տիկնիկ է ներկայացրել (լուսանկարներ)
Աշխարհի թերևս ամենահայտնի տիկնիկների՝ Barbie-ների արտադրությամբ զբաղվող Mattel ընկերությունը ներկայացրել է աշխարհի ամենահայտնի սուպերմոդելներից մեկին՝ Սինդի Քրոուֆորդին նվիրված տիկնիկ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, պլաստմասսայե գեղեցկուհու առաջին լուսանկարը հրապարակել է 50-ամյա Քրոուֆորդը՝ Instagram-ի իր էջում:
Աղբյուրը նկատում է, որ սա արդեն 2-րդ դեպքն է, երբ Mattel-ը գեղեցկուհուն նվիրված տիկնիկ է ստեղծում:
Նշենք, որ Քրոուֆորդից զատ՝ իրենց տեսքով Barbie-ներ ունենալու պատվին են արժանացել նաև երգչուհիներ Բեյոնսեն, Քեթի Փերին, Ջենիֆեր Լոպեսը, մոդել Հայդի Քլումն ու այլ հայտնիներ:
