Добавить новость
123ru.net
Все новости
Декабрь
2016

Ստվերի դեմ պայքարում վարչապետն աստիճանաբար օղակը նեղացնում է. Գագիկ Մակարյան

0

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը գտնում է, որ կառավարությունը, վարչապետը շատ վճռական են տրամադրված ստվերի դեմ պայքարի հարցում։ Նա պատահական չի համարում, որ վարչապետ Կարեն Կարապետյանը Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ անդրադարձել է ստվերի խնդրին և նշել՝ «եթե ստվերի դեմ չպայքարենք, սպիտակ դաշտ չբերենք, ապագա չենք ունենա»:

«Գնալով վարչապետն օղակը նեղացնում է, ավելի սեղմում է այն խնդիրների շուրջը, որոնք որ պետք է վերացվեն»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Մակարյանը: Նա նշեց, որ ուրախ կլիներ ՀՀԿ համագումարին ևս լսել կոռուպցիայի դեմ պայքարը արշավի ձևով կազմակերպելու մասին, ինչը ստվերի դեմ պայքարի հարցում լայն գործիք կհամարվեր:

«Միջազգային կառույցների գնահատականով՝ Հայաստանի ՀՆԱ-ի 30-50 տոկոսը ստվեր է, ինչը նշանակում է, որ տարեկան հինգը միլիարդ դոլար գտնվում է ստվերում, և դրան համարժեք բյուջե չի մտնում 1-1,2 միլիարդ դոլար հարկ: Այսինքն՝ մենք կարող էինք նույն հաջողությամբ ունենալ 3,5 միլիարդանոց բյուջե, ոչ թե 2,5 միլիարդանոց և բազմաթիվ խնդիրներ լուծեինք: Մենք բավական ռեսուրսներ չենք օգտագործում, և դրանք գնում են որոշ խմբերի գրպանները, դրա համար Հայաստանում ստվերը, կոռուպցիան բարձր ցուցանիշ ունեն»,-ասաց նա և նշեց, որ ստվերի դեմ պայքարը կարևոր է նաև Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի համար:

«Մենք նաև պետք է փորձենք ստվերի և կոռուպցիայի դեմ պայքարելով՝ ներդրողներ խրախուսել, մոտիվացնել դեպի մեր երկիր, ավելի լայն և նպատակային բարեփոխումներ իրականացնել, դրանց արդյունավետությունը բարձրացնել»,-ասաց նա:

Գագիկ Մակարյանը նշեց, որ կոռուպցիան և ստվերը կարծես երկվորյակ զույգերի նման մեկը մյուսին գեներացնում է:

«Հատկապես կոռուպցիան շատ է գեներացնում ստվեր, բայց ես գտնում եմ, որ ստվերի դեմ կարելի է ավելի արագ պայքարել ոչ միայն միջավայրը բարեփոխելու ջանքերով, այլ նաև քաղաքական որոշում կայացնելով, այդ թվում՝ նաև ՀՀԿ-ի բարձրագույն ղեկավարության աջակցությամբ: Ստվերը սովորաբար ունի տարբեր կատեգորիաներ, ստվեր կա աշխատուժի, շրջանառության, Հայաստան ներմուծվող ապրանքների ճիշտ անվանումների և քանակների մեջ»,-ասաց նա և նշեց, որ  ստվերը տարբեր ձևով է Հայաստանում արտահայտվում:

Ըստ նրա՝ ստվերի դեմ երկար պետք է պայքարել, ինչը ցույց է տալիս նաև այլ երկրների փորձը:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net