Լոս Անջելեսում մետրոյի անվտանգությունն ուժեղացվել է՝ ահաբեկչության վտանգի մասին հաղորդագրությունից հետո
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն և իրավապահ մարմիններն ուժեղացրել են Լոս Անջելեսի մետրոյում անվտանգության միջոցառումները։ Հաղորդվում է, որ ՀԴԲ-ն տեղեկություն է ստացել պատրաստվող ահաբեկչական հարձակման մասին, հայտնում է Associated Press գործակալությունը:
Տեղեկությունների համաձայն՝ հարձակումը պլանավորվում է երեքշաբթի: Տեղեկատվության հավաստիությունը դեռ չի հաստատվել: Նաև հաղորդվում է, որ այն ստացվել է «օտարերկրյա գործընկերներից», որոնք պատմել են անանուն զանգի մասին:
Հաղորդվել է, որ ահաբեկչությունը պլանավորվում է Կարմիր գծի Յունիվերսալ-Սիթի կայարանում: «Այժմ մենք ստուգում ենք տեղեկության հավաստիությունը»,- ասել է Լոս Անջելեսում ՀԴԲ-ի ստորաբաժանման փոխտնօրեն Դիրդրե Ֆայկը:
Յունիվերսալ-Սիթի կայարանի մոտակայքում է գտնվում ռեստորաններով, գիշերային ակումբներով և ժամանցի այլ կենտրոններով զբոսաշրջիկների շրջանում հայտնի թաղամասը:
