Добавить новость
123ru.net
Все новости
Декабрь
2016

Դատապարտյալներին վաղաժամկետ ազատելու համակարգն արդյունավետ ու թափանցիկ չէ. ՄԻՊ

0

Այսօր տեղի ունեցավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվեցին ազատազրկման վայրերում անձի իրավունքների ապահովմանը վերաբերող հարցեր։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը լրագրողների հետ զրուցում նշեց, որ կան վեր հանված խնդիրներ պայմանական վաղաժամկետ ազատման, մահվան դեպքերի, բանտարկյալների առողջության պահպանման հետ կապված, որոնց ուղղությամբ մշակվում են նաև օրենսդրական նախագծեր։

«Մտահոգիչ են մահվան դեպքերը քրեակատարողական հիմնարկներում, անհրաժեշտ է համապարփակ միջոցներ ձեռնարկել. մասնավորապես, կանխարգելիչ ռազմավարություն ունենալ, հատկապես խոսքը վերաբերում է կոնկրետ խմբերին անհատական մոտեցում ցուցաբերելուն, օրինակ՝ անչափահասների, կանանց համար ունենք առանձին պայմաններ, այդ նպատակով մենք արդեն առաջարկներ ենք ներկայացնելու», -ընդգծեց ՄԻՊ-ը։

Ըստ Արման Թաթոյանի՝ մահվան դեպքերը, հատկապես ինքնավնասման պարագայում, կանխարգելելու համար շատ կարևոր է բանտարկյալի ընտանիքի հետ ամուր կապի ապահովումը։

«Սա համարվում է մահվան դեպքերը կանխարգելելու հիմնարար քայլերից մեկը, արդեն օրենսդրական նախագծերի տեսքով ունենք առաջարկները, կքննարկենք։ Դրանք ուղղված են տեսակցությունների թվի ավելացմանը և համակարգն ավելի ճկուն դարձնելուն»,-ընդգծեց Արման Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասնեց, որ կան օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ բանտարկյալների առողջության հետ կապված խնդիրների մասով։

Օբյեկտիվ խնդիրներից է սարքավորումների, կադրերի պակասը, սուբյեկտիվ խնդիրներից՝ դեպքերը, երբ հենց բժիշկը պատշաճ վերաբերմունք չի դրսևորում, չի դիտարկում որպես սովորական հիվանդ։

Անդրադառնալով վաղաժամկետ ազատման հետ կապված խնդիրներին Արման Թաթոյանն ընդգծեց, որ համակարգն արդյունավետ չէ, բավարար չափով թափանցիկ չէ։

«Դատապարտյալը չունի լիարժեք մասնակցություն այդ համակարգին, մինչդեռ պիտի ունենա, պետք է ճկուն միջոցառումների շնորհիվ քաղաքացիներին պատրաստել ազատման։ Ընդունելի չէ, երբ պետությունը բավարար պայմաններ չապահովելու պարագայում մեկուսացված է պահում դատապարտյալին, և վերջում ասում ենք՝ անձը պատրաստ չէ ազատ արձակման»,- մանրամասնեց ՄԻՊ-ը՝ եզրափակելով, որ քաղաքացիական հասարակության հետ համագործակցելով, օրենսդրական նախագիծ են ներկայացնելու Արդարադատության նախարարություն, ԱԺ։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net