Добавить новость
123ru.net
Все новости
Декабрь
2016

Հայաստանի պաշտպանությունից օգտվելու համար այս տարի 75 օտարերկրյա քաղաքացի է դիմել

0

Հայաստանի պաշտպանությունից օգտվելու համար ընթացիկ տարում Միգրացիոն պետական ծառայություն է դիմել 75 օտարերկրյա քաղաքացի, որոնցից միայն 40-ի դիմումին է տրվել դրական պատասխան:

Նրանք Սիրիայի, Իրաքի, Իրանի, Ուկրաինայի քաղաքացիներ են: Ինչպես նշեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետակ ն ծառայության Ապաստան հայցողների բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանը, դիմողները հիմնականում ազգությամբ հայեր են, կան նաև իրանցիներ, արաբներ:

Սիրիական պատերազմի սկզբից ի վեր Հայաստան է եկել 20 հազարից ավելի սիրիահայ, սակայն փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմել է 1200 մարդ:

«Դիմումների քննարկման համար օրենքով նախատեսված է եռամսյա ժամկետ, այդ ընթացքում որոշում է կայացվում տվյալ անձին փախստականի կարգավիճակ շնորհելու կամ չշնորհելու վերաբերյալ: Այն անձինք, ովքեր պատերազմական գործողությունների հետևանքով են Հայաստան եկել, ասենք սիրիայի մեր հայրենակիցները, նրանց դիմումները քննարկվում են արագացված ընթացակարգով: Կարող եմ ասել, որ մեզ դիմած մեր հայրենակիցներին հիմնականում շնորհվել է փախստականի կարգավիճակ»,-ասաց Պետրոս Աղաբաբյանը:

Նրա խոսքով, ՀՀ-ի պաշտպանությունից օգտվելու իրավունք ստանալու համար անհրաժեշտ են համապատասխան հիմքեր` ռասսայական, կրոնական, որոշակի սոցիալական խմբերի պատկանելության, քաղաքական համոզմունքների համար հետապնդում: Հիմք կարող են լինել ռազմական գործողությունները, որոնց պատճառով բնակիչները դուրս են եկել երկրից և չեն կարող վերադառնալ: Նման դեպքերում տրվում է փախստականի կարգավիճակ: Պետրոս Աղաբաբյանը նշեց, որ ստացված դիմումների վերաբերյալ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ կրճատվել է: Նախորդ տարի ստացվել էր 315 դիմում:

Դիմողները կրկին նույն երկր ներից էին Սիրիա, Իրաք, Ուկրաինա, Իրան: 1998 թվականից մինչ օրս ապաստան ստանալու համար Հայաստանին դիմել 3 հազար 500 մարդ, որից 2 հազար 800-ին շնորհվել է փախստականի կարգավիճակ: Նրանք հիմնականում ազգությամբ հայեր են: Քիչ չեն նաև այլ ազգի ներկայացուցիչները` Կամերունից, Բենինից, Կոտ դ'Իվուարից և այլ երկրներից:

«Երբ քաղաքացին ապաստան է հայցում, նրան ժամանակավոր տեղավորում ենք հատուկ կացարանում: Այնտեղ նա մնում է դիմումի քննման ժամանակահատվածում: Եթե մերժումից հետո դատական կարգով հարցը բողոքարկվում է, ապա նա շարունակում է մնալ այդ կացարանում: Այդ ընթացքում պետության կողմից տրվում է սնունդ: Ի դեպ, կացարանը նախատեսված է 45 անձի համար, նախորդ տարի մենք ունեցանք 315 դիմում, և հնարավոր չէր բոլորին տեղավորել: Հիմա քայլեր են ձեռնարկվում կացարանի ընդլայնման համար»,-նշեց Պետրոս Աղաբաբյանը:

Նրա խոսքով, կատարվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնց նպատակն է ապաստան հայցողների, փախստականների իրավունքները ներդաշնակեցնել եվրոպական չափանիշներին: Օրինակ, 2008 թվականին ընդունված օրենքով նրանք ունեին ՀՀ քաղաքացուն հավասար կրթության իրավունք հանրակրթական օղակում, նոր փոփոխություններով դա տրվում է նաև բարձրագույն կրթության դեպքում: Նոր փոփոխություններով ընդլայնվել են հատուկ կարիքներ ունեցող անձանց իրավունքները: Ապաստան հայցողները կարող են օգտվել անվճար իրավաբանական օգնությունից, մինչ այժմ ՄԱԿ-ի գրասենյակի միջոցո էր դա արվում, այսուհետ` պետության:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net