Добавить новость
123ru.net
Все новости
Ноябрь
2016

Միանշանակ պետք է բարձրացվի տարածքների վերադարձի խնդիրը․ Արա Պապյանը Հայոց ցեղասպանության հատուցման մասին

0

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության հատուցման խնդրի բարձրաձայնման ուշացումը պայմանավորված էր քաղաքական պատճառներով:

«Մինչև 1991 թվականը հնարավոր չէր, չկար անկախ Հայաստան, իսկ դա պետականության խնդիր է, 1991 թվականից հետո մեր պետությունն առավելաբար զբաղված էր այլ լուրջ խնդիրներով, նաև քաղաքական դիրքորոշումն այլ էր, ցավոք սրտի, առ այսօր Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման կամ Հայաստանի քաղաքացիների, որոնց նախնիները Ցեղասպանության են ենթարկվել և ունեզրկվել են, մարդկանց իրավունքների պաշտպանման հարցը, չի հանդիսանում Հանրապետության խնդիրներից մեկը»,- Tert.am-ի հետ զրույցում նա ասաց:

Նա հիշեցրեց, որ բազմաթիվ փորձեր արվեցին, որպեսզի առանց նախապայմանների, Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ: «Բայց այդ նախապայմաններ հաստատողը Թուրքիան է»,- ասաց նա՝ նշելով, թե քանի որ նախորդ քաղաքականության անարդյունավետ լինելն ապացուցվեց, ժամանակն է՝ ստիպել Թուրքիային ավելի լավացնելու հարաբերությունները մեզ հետ։

Արա Պապյանը համաձայնեց դիտարկման հետ, թե Թուրքիայի համար Ցեղասպանության խնդիրը առաջնային չէ, նշեց, որ նրան դա պետք էլ չէ․ «Այն առաջնային է մեզ համար, միջազգային հանրության համար առաջնային կարող է համարվել, եթե մենք հետևողական լինենք և աշխատանք տանենք: Միջազգային հանրությունը ևս չէր ընդունում ցեղասպանության հարցը, չէր քննարկում այդ հարցը, հիմա գիտական և հասարակական շրջանների համար Ցեղասպանությունն անվիճելի փաստ է, պիտի հասկանանք, որ ցեղասպանությունը հանցագործություն է, իսկ հանցագործությունը միայն  ճանաչումով չի ավարտվում, հանցագործությունը պիտի պատժվի և տուժողը պետք է հատուցումներ ստանա»,- ասաց նա:

Արա Պապյանը նշեց, որ հատուցումը պետք է լինի բոլոր մակարդակների վրա, բոլոր դրսևորումներով: «Այսինքն՝ անհատական մակարդակի վրա, ընտանիքներ են տուժել, պիտի հատուցում ստանան՝ եկեղեցիներն են, այլ օջախներն են․․․ Հայաստան պետությունն է տուժել: Հայաստանը կորցրել է իր դե յուրե տարածքից առնվազն 130 000 քառակուսի կիլոմետր, բնականաբար պետք է այդ հարցը բարձրացնենք,- նշեց նա՝ ընդգծելով, որ միանշանակ պետք է բարձրացվի տարածքների վերադարձի խնդիրը,-Ինքնախաբեություն է մտածել, որ նման հարված ստացած պետությունը, առանց ապաքինելու իր վերքերը, կարող է գոյատևել»:

Տարածքների վերադարձով է Արա Պապյանը պայմանավորում նաև Հայաստանի տնտեսական զարգացումը: «Մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ այս պետությունը անկախության տարիներին գնալով մարդաթափվում է, և դա ոչ միայն վատ կառավարման պատճառով, այլ իր տնտեսական հիմքի փոքրության պատճառով է»,- ասաց նա:

Հիմա դեռ նոր-նոր, ըստ Արա Պապյանի, առաջին ակադեմիական քայլերն ենք անում Թուրքիային՝ Ցեղասպանության համար հատուցման գործընթացն սկսելու ուղղությամբ: «Դեռևս չկան լուրջ ուսումնասիրություններ, դեռ նոր-նոր քայլեր են: Պետք է ունենանք փաստաթղթերի ժողովածուներ, տեսակետներ, քննարկումներ, հասարակական կարծիքի ձևավորում և այլն»,- ասաց նա:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net