Չինացին 13 տարում «ինքնասպանությունների կամրջից» ցած նետվել պատրաստվող 300 մարդու կյանք է փրկել
Չինաստանի Նանկին քաղաքի Յանցզի գետի կամուրջը ինքնասպանությունների ամենահայտնի վայրերից մեկն է աշխարհում:
Ինչպես գրում է Oddity Central-ը, այս կամուրջը նաև այն վայրն է, որտեղ իր բոլոր հանգստյան օրերն ու արձակուրդները վերջին 13 տարում անցկացրել է տեղի բնակիչներից մեկը` փորձելով համոզել ինքնասպանություն գործել պատրաստվող մարդկանց ետ կանգնել իրենց կյանքին վերջ տալու մտքից: Այս ընթացքում նրան հաջողվել է ավելի քան 300 մարդու կյանք փրկել:
Չեն Սին պնդում է, որ կարող է մոտենալ և խոսել կամուրջից ցած նետվել պատրաստվող մարդկանց, քանի որ գիտի, թե ինչ են նրանք զգում: Այդ կամրջից նետվել ցանկացողներից շատերը Նանկինից չեն լինում, այլ աշխատելու եկած մարդիկ, որոնք բնակվում են տանից շատ հեռու:
Չենն ինքը նրանցից մեկն է եղել ժամանակին, սակայն հանդիպել է մի ծերունու, ով խորհուրդ է տվել և օգնել իրեն կյանքին նայել լավատեսորեն:
