Добавить новость
123ru.net
Все новости
Ноябрь
2016

Փելեշյանի նոր գիրքը կհրատարակվի ռուսերեն և անգլերեն

0
Այս օրերին Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրավերով Երևանում է վերջին տարիներին Մոսկվայում բնակվող հանրահայտ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը:


Մշակույթի նախարարությունում այսօր ստորագրվեց Փելեշյանի նոր գիրքը հրատարակելու վերաբերյալ պայմանագիրը: Գրքի խորագիրն է՝ «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը»: Այն պետական աջակցությամբ ռուսերեն լույս կտեսնի մոտ երեք ամիս հետո, իսկ 2018 թվականին նախատեսվում է նաև այս գրքի անգլերեն թարգմանության տպագրությունը Հայաստանում և տարածումը Հայաստանի սահմաններից դուրս:


Լրագրողների հետ հանդիպմանը Արտավազդ Փելեշյանը բավական զուսպ էր, չէր ուզում առավել հանգամանալիորեն անդրադառնալ գրքին, ասաց՝ համբերեք մեկ-երկու ամիս և կկարդաք ինքներդ:


 


«Ազատության» հարցին, թե արդյոք գիրքը թարգմանվելու է նաև հայերեն, արձագանքեց․ - «Այն թեման, որը դրված է այդ գրքի հիմքում, կարիքը չկա հայերեն թարգմանելու: Շատ բարդ թեմա է․․․ գիտատեսական»:


Մշակույթի նախարարի հետ պայմանավորվել են գումարներ հայթայթել նաև Փելեշյանի դեռ 1967-ից մտահաղացած ու մինչև այժմ չնկարահանած «Հոմո սափիենս» ֆիլմի համար: Բավական մեծ գումար է անհրաժեշտ՝ մոտ 50 մլն դոլար: 


«Վերջապես մենք խոսել ենք «Հոմո սափիենս» սցենարի մասին, և պարոն Ամիրյանը շատ դրական վերաբերմունք ցուցաբերեց այդ հարցում: Այդ սցենարը շատ մեծ գումարներ է պահանջում: Բայց մենք որոշեցինք այսպես․ այդ մեծ գումարները բաժանել մի հինգ տարվա մեջ և հինգ տարվա մեջ այդ ֆիլմը անել: Մինչև այդ մենք որոշեցինք նաև մի հատ դոկումենտալ ֆիլմ անել, մյուս տարի է սկսվելու այդ ֆիլմը», - փոխանցեց անվանի ռեժիսորը:


«Ազատության» խնդրանքով անդրադառնալով Հայաստանում խորհրդային տարիների և մերօրյա կինոարտադրությանը՝ Փելեշյանն ասաց․ - «Գնահատել կինոյի պատմությունը, օրինակ, հիմայով, սխալ է: Իհարկե, ավերվեց ամեն ինչ: Ինձ Ժան Լյուկ Գոդարը ասեց՝ ձեր երկիրը ապուշություն ա անում, այն կինոսիստեմը, որ ունի Սովետական Միությունը, պետք չէ ձեռք տալ էդ սիստեմին: Ասում էր՝ մենք այստեղ Ֆրանսիայում հիացած էինք ձեր սիստեմայով, իսկ դուք հիմա քանդում եք, դարձնում եք արևմտյան սիստեմա: Դա ճիշտ չի: Մեկ ա, կգա ժամանակը, և ամեն ինչ իր տեղը կընկնի: Շատ լավ բաներ կլինեն»:


Հարցին, թե երբ դա տեղի կունենա անվանի ռեժիսորն արձագանքեց․ - «Օրինակ, մի բան ասեմ: Շատ եմ լսել, անձամբ ծանոթ էլ չեմ Չալդրանյանի հետ: Շատ եմ լսել, որ ինքը անընդհատ ֆիլմեր ա նկարում ու համարում ա, որ «Օսկարի» արժանի ֆիլմեր են դրանք: Եվ ես նայեցի իր բեմադրությունը թատրոնում՝ «Համլետը», Համազգային թատրոնում: Հիանալի գործ, հիանալի: Որից հետո նայեցի վիդեոյով իր վերջին ֆիլմը՝ «Վարդապետի լռությունը»: Նույնպես հոյակապ արված ֆիլմ, բայց դժվարհասկանալի բովանդակության տեսանկյունից, դժվար ընկալելի: Բայց դա կանցնի․․․ էդ դժվարը: Էդ դժվարության պատճառով չի կարելի քարկոծել այդ ֆիլմը: Էդ մարդուն պետք ա ընդառաջել: Շատ լուրջ ռեժիսոր է․․․ Մեր կինոյի ապագան նրա մեջ է այսօր»:


Հարցին, թե արդյոք կարևոր է համարում մրցանակները, անվանի վավերագրողը պատասխանեց․ - «Ոչ: Էս տարիքում արդեն կարևոր չեն․․․ Երիտասարդ ժամանակ ուրախանում էինք, էլի»:


 





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net