Добавить новость
123ru.net
Все новости
Ноябрь
2016

 ՀԱԿ-ը կոչ է անում երկրորդ ընթերցման ժամանակ դեմ քվեարկել «հայկական պետականությունը խայտառակող օրինագծին»

0
«Հայ ազգային Կոնգրես»-ը հանդես է եկել հայտարարությամբ, որում «բազմամյա թալանի, կողոպուտի, կամայականությունների հետևանքով պետությունը տնտեսական աղետի եզրին հասցնելու վկայություն» է համարում 1000 դրամի պարտադիր գանձմանն առնչվող աղմկահարուց օրինագիծը։


«Հետխորհրդային երկրներից ոչ մեկի ժողովուրդն իր բանակին, զինված ուժերին այնքան գորովանքով չի վերաբերվել, նրա համար այնքան զոհողություններ չի արել, որքան Հայաստանի ժողովուրդը։ Ապրիլյան պատերազմը հերթական անգամ ապացուցեց դա։ Բանակի սոցիայական կարիքների վկայակոչմամբ, յուրաքանչյուր աշխատողից անխտիր 1000-ական դրամ պահելու մասին իշխանության՝ էժանագին հայրենասիրական կարգախոսներով համեմված նախաձեռնությունը հասարակական հակազդեցության արժանացավ։


Հակազդեցության հիմքում միայն անվստահությունը չէ միլիարդներ թալանած իշխանավորների նկատմամբ, ոչ էլ այն, որ արտառոց այս հարկատեսակը տարբերակում չունի և բոլորից նույն չափով է գանձվելու։ Խնդիրը նաև հազար դրամի ֆինանսական կողմը չէ՝ չնայած երկրում առկա աղքատության բարձր տոկոսին և մեծագույն մասի աշխատավարձերի խղճուկությանը։ Իշխանության այս նախաձեռնությունը վկայում է, որ բազմամյա թալանի, կողոպուտի, կամայականությունների հետևանքով պետությունն, իրոք, հասցվել է տնտեսական աղետի, դեֆոլտի եզրին։


Վարչախումբը զուրկ է տարրական պետական մտածելակերպից, ունակ չէ դատել պետական կատեգորիաներով և պետությունը շփոթում է պետականազուրկ համայնքի հետ։ Այսօրինակ խնդիրները պետականության պայմաններում լուծվում են համապատասխան հարկային քաղաքականությամբ՝ միմիայն բյուջեի միջոցով։ Բանակի համար ամեն ինչ տված ժողովրդից այս կերպ փող կորզելն այդպիսի մի նուրբ ու խիստ զգացական առիթով՝ ցինիզմ է, վիրավորանք յուրաքանչյուրի մարդկային և ազգային արժանապատվությանը։


Զգալով ժողովրդի միահամուռ հակազդեցությունը, իշխանությունն այժմ էլ նախապատրաստվում է 1000-ական դրամների վճարման պարտադիր սկզբունքը փոխարինել «կամավորությամբ»` թույլ տալով յուրաքանչյուրին դիմում գրելով հրաժարվել դրանից։ Այս հարցում, սակայն, անհատականացման նման սկզբունքի ներդրումը շատ ավելի անբարոյական է և նվաստացուցիչ յուրաքանչյուրի համար։


Հայ ազգային կոնգրեսը կոչ է անում պատգամավորներին՝ չտրվել վարչախմբի խաբեական, մարդկանց նվիրական զգացումները անպարկեշտորեն շահագործող, «հայրենասիրական» հռչակված ձեռնածությանը, առաջնորդվել պետական- քաղաքական մտածողությամբ և երկրորդ ընթերցման ժամանակ դեմ քվեարկել հայկական պետականությունը խայտառակող այս օրինագծին»,- նշված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ։





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net