Добавить новость
123ru.net
Все новости
Ноябрь
2016

Շիրակի մարզի և Ուլյանովսկի նահանգի միջև ստորագրվել է 2016-2018 թթ. միջոցառումների ծրագրի իրականացման փաստաթուղթ

0

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում տեղի է ունեցել Շիրակի մարզպետարանի և Ուլյանովսկի նահանգի կառավարության միջև 2009 թ-ին  կնքված  Առևտրատնտեսական, գիտատեխնիկական, սոցիալական և մշակութային համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում 2016-2018 թթ. միջոցառումների ծրագրի ստորագրման արարողություն: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, փաստաթուղթը  ստորագրել են  Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը և Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովը:

Արարողությանը ներկա ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ողջունելով հյուրերին` նշել է. «Ուրախ եմ   ողջունել   Ձեզ  ՀՀ տարածքային կառավարման  և զարգացման  նախարարությունում: Ուլյանովսկի նահանգը և Շիրակի մարզը  երկար տարիների համագործակցության ավանդույթներ ունեն կրթական, մշակութային ոլորտներում, սակայն ակնհայտ է, որ հատկապես վերջին 10 տարիներին  այդ համագործակցությունն ավելի լայն թափ է ստացել: Հույս ունեմ, որ այս փաստաթղթի ստորագրումը խթան կհանդիսանա համագործակցության ընդյլայնման և ակտիվացման  համար»: Փոխնախարարն ընդգծել է, որ երկու նահանգների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա և հույս հայտնել, որ ապագայում նման ակտիվ փոխգործակցություն կծավալվի նաև այդ ոլորտում:  

«Ինձ համար մեծ պատիվ է  գտնվել այստեղ: Ուլյանովսկի նահանգը ՌԴ-ի տնտեսապես ակտիվ զարգացող նահանգներից  է և կարևորում է փոխգործակցության ակտիվացումը  Շիրակի մարզի հետ բոլոր ոլորտներում:  Մենք երբեք չենք դադարել նպաստել այդ համագարծակվության զարգացմանը և այժմ էլ դիտարկում ենք տնտեսական  համագործակցության, մարզում  ռուսական ընկերությունների կողմից ներդրումներ կատարելու  հնարավորությունը»,-իր խոսքում նշել է  Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովը: Նա տեղեկացրել է, որ Շիրակի մարզպետին հրավիրել է Ուլյանովսկի նահանգ՝ տեղում ներդրումային հնարավորություններին ծանոթանալու նպատակով:     

Շիրակի մարզի և Ուլյանովսկի նահանգի միջև  համագործակցունը ծավալվել է  2009 թ-ից, որի ընթացքում իրականացվել են կրթական, մշակութային համատեղ միջոցառումներ: Համագարծակցության շրջանակում  Գյումրիում կառուցվել է  «Պատվո Բլուր»  հուշահամալիրը` նվիրված ռուս-թուրքական պատերազմում զոհված ռուսական բանակի սպաներին, բարեկարգվել է շրջակայքը: 2017թ-ին Շիրակի մարզում նախատեսվում է անցկացնել «Ուլյանովսկի օրեր», որի ժամանակ կքննարկվեն  տնտեսական համագործակցության  զարգացմանը վերաբերող հարցեր:

Փաստաթղթի ստորագրման արարողությունից հետո կողմերը փոխանակվել են հուշանվերներով: 






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net