Տոկիոյում անցկացվել է նորաձևության առաջին ցուցադրությունը մուսուլման կանանց համար (լուսանկարներ)
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մուսուլման կանանց համար նախատեսված նորաձևության ցուցադրություն է կայացել, որի ժամանակ ներկայացվել են տարատեսակ, գունագեղ հիջաբների տեսականի:
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, սա առաջին նմանօրինակ ցուցադրությունն է, որն անցկացվում է Ճապոնիայում: Մահմեդական զգեստների և գլխաշորերի դիզայնում գերակշռել են ծաղկային նախշերը: Ցուցադրությունը կազմակերպվել է «Հալալ Էքսպո Ճապոնիա» երկօրյա միջոցառման շրջանակներում:
Նորաձևության ցուցադրությանը շուրջ 10 սինգապուրյան ապրանքանիշեր են ներկայացրել իրենց գործերը:
