Մահացել է նկարիչ-գրաֆիկ, պրոֆեսոր Արա Բաղդասարյանը
Երևանում, նոյեմբերի 21-ին սրտի կաթվածից մահացել է Երևանի Գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի ամբիոնի վարիչ, նկարիչ-գրաֆիկ, պրոֆեսոր Արա Բաղդասարյանը: Նա Հայաստանի նկարիչների միության անդամ էր, ինչպես նաև «Զանգակ» հրատարակչության գեղարվեստական խմբագիրը: 2015թ-ին նախագահի կողմից արժանացել է Մովսես Խորենացի մեդալի:
Հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 23-ին, ժամը 17:00-ին «Սան-Լազարո» սգո սրահում (hասցե՝ ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, Լուկաշինի 152), իսկ վերջին հրաժեշտը՝ նոյեմբերի 24-ին, ժամը 13:00-ին՝ նույն վայրից:
Արա Անդրանիկի Բաղդասարյանը ծնվել է 1940թ հունվարի 25-ին: 1957-1961 թթ. սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1961–1964 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1964–1966 թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, ապա ուսումը շարունակել է Մոսկվայի պոլիգրաֆիայի ինստիտուտի գրքարվեստի բաժնում, որն ավարտել է 1970 թ. նկարիչ- գրաֆիկի մասնագիտությամբ։
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի և գծանկարի ամբիոնի վարիչն էր, Հայաստանի նկարիչների միության անդամ, «Զանգակ» հրատարակչության գեղարվեստական խմբագիրը։
