Սթոլտենբերգ. Հայ-թուրքական սահմանի բացման հարցը այդ երկու երկիրը պետք է քննարկեն
Ստամբուլում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 62-րդ ամենամյա նստաշրջանին, որին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակութունը, բարձրացվել է հայ-թուրքական փակ սահմանի հարցը:
ԱԺ պաշտպանության և ներքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հետաքրքրվել է կառույցի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգից՝ արդյո՞ք նա իր թուրք գործընկերների հետ քննարկել է հայ-թուրքական փակ սահմանի հարցը, որն, ըստ էության, խոցելի է դարձնում անվտանգությունը տարածաշրջանում:
Նշելով, որ սահմանի փակ լինելու հարցը վերաբերում է այդ երկու երկրներին՝ արձագանքել է.
«Կարծում եմ, որ այս հարցը պետք է քննարկվի երկու երկրների՝ Հայաստանի և Թուրքիայի միջև: Եվ այդ պատճառով իմ մեկնաբանությունների կարիքը չկա»,-հաղորդում է թուրքական Haberler-ը:
