ՖԲԼ․ Լրագրողների երկրորդ հաղթանակը
Հայաստանի լրագրողների հավաքականը վերջապես կարողացավ կոտրել անհաջողությունների շարքը եւ 7-3 հաշվով հաղթեց «Ավիատոր»-ին, իսկ 17 համարի ներքո հանդես եկող Խորեն Թեւանյանը վերջին վայրկյաններին խփեց մրցաշարի ամենագեղեցիկ գոլերից մեկը։ Այս խաղից հետո լրագրողները ամրապնդվեցին 5-րդ տեղում, իսկ երկրորդ տեղի համար պայքարն ընթանում է «Վեգա» եւ «Կոկա Կոլա» թիմերի միջեւ։
Բ խմբում «Ինսթիգեյթ Մոբայլ»-ը գրեթե ապահովել է իր մասնակցությունը կիսաեզրափակչին, վերջին խաղում թիմին բավական կլինի նույնիսկ ոչ ոքին։
Ստորեւ 6-րդ տուրի բոլոր խաղերի արդյունքները․
Ա խումբ
«Կոկա–Կոլա» - «Պարմա» 2-2
Լրագրողներ (ԼՖՀ) – «Ավիատոր» 7-3
«Վեգա» - «Պրոֆվենտ» 7-2
Բ խումբ
«Ինսթիգեյթ Մոբայլ» - «Պեպսի» 3-0
«Թեմուրնոց» - «Գրանդ Տոբակո» 7-2
«Գուդվին» - « Շանգրիլա» 5-3
Մրցաշարի վերջին՝ 7-րդ տուրում «Միկա» մարզադահլիճում կհանդիպեն․
Նոյեմբերի 24, հինգշաբթի
20:00 Ավիատոր - Կոկա-Կոլա
21:00 ԼՖՀ - Վեգա
22:00 Պրոֆվենտ - ՎՏԲ-Հայաստան բանկ
Նոյեմբերի 25, ուրբաթ
20:00 Թեմուրնոց - Ինստիգեյթ Մոբայլ
21:00 ԱԿԲԱ - Շանգրի Լա
22:00 Պեպսի Արմենիա – Գուդվին
